Հինգշաբթի, 25.04.2024, 13:57
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 22 » Վարչապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել Սանահինի խնդիրը (տեսանյութ)
17:01
Վարչապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել Սանահինի խնդիրը (տեսանյութ)
Տիգրան Սարգսյան
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Մինչ օրակարգի ձևավորումը ցանկանում եմ, որ մենք անդրադառնանք Սանահինի վանական համալիրի խնդրին։ Վերջին շրջանում հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել այս հարցը, և անհրաժեշտ է տալ պարզաբանումներ, թե մեր նախորդ տարվա Սանահին այցելությունից հետո ինչպիսի միջոցառումներ են իրականացվել։

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան - Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, նախորդ տարի Լոռու մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետն այցելեց Սանահին, ծանոթացավ առկա խնդիրներին, հրավիրվեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում տրվեցին հստակ հանձնարարականներ։ Դրանց արդյունքում ՀՀ մշակույթի նախարարության կողմից մշակվել է միջոցառումների հստակ ժամանակացույց: Ելնելով այն հանգամանքից, որ վանական համալիրը 1999 թ.-ից գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, խնդիրը պահանջում է հատուկ մոտեցում այն առումով, որ հուշարձանին ուղղված ցանկացած միջամտություն պետք է անցնի միջազգային փորձաքննություն։

Առաջին քայլը եղավ այն, որ ՀՀ պատմամշակութային հուշարձանների պահպանության հետազոտական կենտրոնը հրավիրեց մասնագետներ Բեռլինի բարձրագույն տեխնոլոգիաների ինստիտուտից, որոնք 3D սքան-լազերային տեխնոլոգիայով կատարեցին չափագրումներ՝ հաշվի առնելով համալիրի հարավային ճակատի արևմտյան անկյան հատվածում առկա հիմնական ճաքը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հենց այդ ճաքն է, որ առաջացնում է հիմնական խնդիրները հուշարձանների համար, բնականաբար, հարակից այլ խնդիրներին զուգահեռ։

Այդ գործողությունների արդյունքում արձանագրվեց իրավիճակը, որը ենթակա էր կրկնակի ստուգման 6-7 ամիս հետո՝ հասկանալու, թե ինչ դինամիկա ունի ճաքը և որ ուղղությամբ է այն զարգանում։ Մայիս ամսին կատարվեցին կրկնակի ստուգումները, արդյունքներն այժմ ամփոփվում են, և հայկական կողմին կտրամադրվեն մինչ սեպտեմբեր։

Զուգահեռաբար՝ պետական բյուջեի միջոցների հաշվին մենք նախատեսել ենք, որ Սանահինում մեկնարկելու են հնագիտական պեղումների աշխատանքները, քանի որ անհրաժեշտ էր ուսումնասիրել գրունտի վիճակը և հասկանալ, թե ինչ տեխնիկական խնդիրներ են առկա հուշարձանի հանույթի հետ կապված։ Այս ամենի արդյունքում կկազմվի համալիրի վերականգնման նախագծի տեխնիկական առաջադրանքը, որը լուծելու է հուշարձանի հետ կապված բոլոր խնդիրները՝ ճաքի, գմբեթի, հուշարձանի երեք հատվածների խնդիրները, ինչպես նաև լուծում կտրվի Սանահինի տարածքում աճող բույսերը ֆիզիկաքիմիական նյութերով մշակելու խնդրին։ Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ նախագծի համար 2011 թ. պետական բյուջեով նախատեսվել է 6 մլն դրամ գումար, նախագծային առաջադրանքի հիման վրա կհայտարարվի բաց մրցույթ, և մենք ողջունելու ենք այն բոլոր մասնագետներին, որոնք կգան, կմասնակցեն այդ մրցույթին։ Նախագիծը կկազմվի և 2012 թ.-ից կրկին, արդեն ՄԺԾԾ-ով հաստատված 90 մլն դրամ գումարի շրջանակներում, մենք սկսելու ենք իրականացնել վերականգնման աշխատանքները։ Բնականաբար, մինչ այդ մշակված նախագիծն անպայման պետք է անցնի փորձաքննություն՝ ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաստատված չափանիշների։
Կար նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի երկրորդ հանձնարարականը. երբ 1998 թ. հուշարձանը սեփականության իրավունքով հանձնվել էր Հայ առաքելական եկեղեցուն, փաստաթղթային ձևակերպումները չէին կատարվել և ըստ էության, մենք նաև 2011 թ. ընթացքում սեփականության իրավունքով համապատասխան փաստաթղթերով հուշարձանը հանձնեցինք Հայ առաքելական եկեղեցուն։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Հիմա գերմանացի մասնագետների եզրակացությամբ ի՞նչ-որ վտանգ սպառնում է համալիրին։

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան – Հարցին, թե ճաքը զուտ կոնստրուկտորական իմաստով ինչ դինամիկա ունի, այսինքն՝ աճում է այն, թե ոչ, պատասխան կտա երկրորդ այդ հսկիչ հետազոտությունը։ Նախնական տվյալներով՝ այնքան ճաքի մեջ չի խնդիրը, որքան ճաքի հիմքերի մեջ, այսինքն՝ ենթադրվում է, որ դրա համար մենք այդ հնագիտական հետազոտություններն ենք կատարում, որ հասկանանք, թե ինչքան խորն է այդ ճաքը գնում։ Ենթադրվում է, որ ճաքը նստած է այն հատվածների վրա, որտեղ կան սողանքներ, և դա է առաջացնում հիմնական խնդիրը։ Համապարփակ այդ եզրակացությունը կլինի երկու վերջնական հետազոտությունների հիման վրա։ Սեպտեմբերին մենք կունենանք այդ վերջնական եզրակացությունը։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շատ լավ։ Հարցը պահեք Ձեր ուշադրության կենտրոնում և աշխատանքների ընթացքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներին հետաքրքրող հարցերին մշտապես պարզաբանումներ տվեք։

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան - Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, մենք ըստ ժամանակացույցի բոլոր աշխատանքները կատարում ենք և գործ ունենք նաև արտասահմանցի մասնագետների հետ, որոնք շատ ճշգրիտ են իրենց պարտավորությունների նկատմամբ։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շատ լավ։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_27323.html





Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 681 | Ավելացրեց: admin | Տեգեր: Տիգրան Սարգսյան, Հասմիկ Պողոսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0