Հինգշաբթի, 25.04.2024, 05:35
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » Վարդան Դեւրիկյան. «Սանահինի հետ կապված պատմությունը եկավ ջուր լցնելու Վրաց եկեղեցու ջրաղացին» (տեսանյութ)
14:26
Վարդան Դեւրիկյան. «Սանահինի հետ կապված պատմությունը եկավ ջուր լցնելու Վրաց եկեղեցու ջրաղացին» (տեսանյութ)
Վարդան Դեւրիկյան
Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը «որոշ ուժերի» մեղադրում է ազգային եկեղեցու հիմքերը խալխլելու մեջ:

Վերջին շրջանում Հայ առաքելական եկեղեցու, եւ մասնավորապես` անձամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ սոցիալական ցանցերում շարժում է սկսվել, որի մասնակիցները, մասնավորապես, պահանջում են Կաթողիկոսի հրաժարականը, քանի որ վերջինս, իբր թե, Սանահինի վանական համալիրը վերանորոգելու` հուշարձանագետներ Սամվել Կարապետյանի ու Արմեն Հախնազարյանի հորդորներին արձագանքել է. - «Լեռներում գտնվող վանքերի հետ ես գործ չունեմ»:

Մայր Աթոռ Սբ Էջմիածինը պաշտոնապես հերքել է մամուլում եւ սոցիալական ցանցերում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին վերագրվող այս հայտարարությունը:

Այսօր հրավիրած ասուլիսում Դեւրիկյանը նշեց, որ եկեղեցու, նրա գործունեության հանդեպ քննադատական վերաբերմունք իհարկե կարելի է ունենալ, բայց կոռեկտության սահմաններում, եւ ոչ մի դեպքում չի կարելի Կաթողիկոսի հասցեին ասել այն ամենը, ինչ վերջին շրջանում տեղադրվում էր սոցիալական ցանցերում:

«Գիտեք` հարցը միայն կոռեկտը ու լեզվաոճականը չէ: Այն հարցադրումը` պահանջում ենք Կաթողիկոսի հրաժարականը… նախ, նույնիսկ եթե մի վանքի վրա ծառ է աճել, դրա համար Կաթողիկոսի հրաժարական հնարավոր չէ պահանջել», - նշեց Վարդան Դեւրիկյանը: - «Այստեղ Սանահինը ոչ թե ցավ դարձավ, այլ ինչ-ինչ ուժերի, ինչ-ինչ մարդկանց, ինչ-ինչ խմբերի համար առիթ դարձավ, որ դրանով իրենք այլ խնդիրներ լուծեն»:

Դեւրիկյանի կարծիքով, Սանահինի հետ կապված այս պատմությունը կարծես եկավ նաեւ ջուր լցնելու Վրաց եկեղեցու ջրաղացին:

«Չգիտեմ` զուգադիպություն էր, թե միտումնավոր էր, բայց բավականին ենթատեքստային ձեւով էր ընտրված: Ինչո՞ւ հենց վկայակոչվեց Սանահինի վանքը, չէ՞ որ Վրաց եկեղեցին որոշակի հավակնություններ ունի Սանահինի հանդեպ, եւ այդ պահին ասել, որ Սանահինը այս վիճակում է, կարծես հուշվեր, որպեսզի նրանք էլ ասեն` ա՛յ, դուք այս վիճակում եք պահում, մենք վերցնենք», - նշեց նա:

«Չեմ ասում, թե այն, ինչ որ մեր թերացումն է չպիտի լույս աշխարհ հանենք, մտածելով, թե դիմացինը ինչ կասեի, բայց ամեն դեպքում` պահը եւ տեղը ճիշտ չէր ընդունված», - եզրակացրեց Գրականության ինստիտուտի փոխտնօրենը:

«Չեմ ասում, թե այն, ինչ որ մեր թերացումն է չպիտի լույս աշխարհ հանենք, մտածելով, թե դիմացինը ինչ կասեի, բայց ամեն դեպքում` պահը եւ տեղը ճիշտ չէր ընդունված», - եզրակացրեց Գրականության ինստիտուտի փոխտնօրենը:

Վարդան Դեւրիկյանը փաստում է, որ սոցցանցերում ծավալված քննարկումներում բարձրաձայնվեցին նաեւ կարեւոր խնդիրներ` եկեղեցաշինության, ինչպես նաեւ եկեղեցու սոցիալական դերի մասին, սակայն «օգուտը շատ ավելի մեծ կլիներ, եթե այս հարցերը հիմքից, խորքային ձեւով արծարծվեին, ոչ թե այդ բոլորը ուղեկցվեր անձնավորված քննադատություններով»:

Գայանե Դանիելյան


Աղբյուր`http://www.azatutyun.am/content/article/24284435.html





Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 802 | Ավելացրեց: admin | Տեգեր: Վարդան Դեւրիկյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0