Հինգշաբթի, 25.04.2024, 14:02
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 25 » Վախճանվել է Արմեն Հովհաննիսյանը
00:55
Վախճանվել է Արմեն Հովհաննիսյանը
Արմեն Հովհաննիսյան
Օգոստոսի 25-ի առավոտյան վախճանվել է հայտնի գրող, հրապարակախոս, թարգմանիչ, հասարակական-քաղաքական գործիչ, մանկավարժ, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Հովհաննիսյանը։

Նա արցախյան պայքարի առաջնորդներից մեկն էր, մտավորական, ով բազմաթիվ ոլորտներում լուրջ ներդրում է ունեցել ու արժանացել մի շարք մրցանակների եւ շքանշանների ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս։

Արմեն Հովհաննիսյանը Գրողների միության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից արժանացել էր «Կանթեղ» մրցանակի, Գրողների միության կողմից՝ «Ոսկե գրիչ» եւ Չարենցի անվան մրցանակների, ՌԴ «Բարեկամություն» շքանշանակիր էր, ՌԴ Մունիցիպալ ակադեմիայի Շոլոխովի անվան մրցանակակիր, ԼՂՀ-ն նրան շնորհել էր «Մխիթար Գոշ» պատվո շքանշան։

Նա երկար տարիներ աշխատել է Հայաստանի հեռուստառադիոընկերությունում եւ ղեկավարել է այն, մի շարք հայտնի հեռուստահաղորդումների հեղինակ էր, վարող։ 


Աղբյուր`http://www.yerkir.am/am/news/11215.htm

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 905 | Ավելացրեց: admin | Տեգեր: Արմեն Հովհաննիսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0