Ուրբաթ, 29.03.2024, 01:45
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » Վենետիկի բիենալեի հայաստանյան տաղավարը` «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում
21:02
Վենետիկի բիենալեի հայաստանյան տաղավարը` «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում
Գաֆէսճեան
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում այսօր ներկայացվեց Վենետիկի Ժամանակակից արվեստի համաշխարհային 54-րդ բիենալեում ներկայացված հայաստանյան տաղավարի մասին պատմող ֆիլմ: Հայ հանդիսատեսը հնարավորություն ստացավ «շրջելու» բիենալեի տարածքով, ծանոթանալու ստեղծագործողների աշխատանքներին, վայելելու տիրող տրամադրությունը:

Հիշեցնենք, որ Վենետիկի բիենալեն այս տարի կրում էր «ILLUMInations» խորագիրը եւ տեղակայված էր Պալացո Զենոբիոյում' նախկին Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում: Հայկական տաղավարը կրում էր «Ձեռնարկներ. նոր համընդհանրության ենթակաները» խորագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հայկական տաղավարի համակարգող Արմինե Անտիկյանը, Վենետիկի բիենալեն ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր փառատոնն էր, որին բոլորը ձգտում են հնարավորին չափ լավ ներկայացնել իրենց երկիրը: «Պետք է կարողանաս հետաքրքիր ու յուրահատուկ բան ասել այդ ոլորտում, որը հետաքրքիր կլինի նաեւ աշխարհի համար: Եվ եթե նկարիչը նոր խոսք է ասում ժամանակակից արվեստում, եւ այն ընդունվում է այլ ազգերի կողմից, դա նշանակում է, որ մեր տաղավարը հաջողություն է ունեցել»,- նշեց նա' հավաստիացնելով, որ այդ ամենն իրենց հաջողվել է: Նրա խոսքով' օտարերկրացիների ուշադրությունը հաջողվեց գրավել, քանի որ ընտրված էին հետաքրքիր նկարիչներ, ինչպիսիք են Մհեր Ազատյանը, Աստղիկ Մելքոնյանը, Գրիգոր Խաչատրյանը:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/657811/


Կատեգորիա: Թանգարան-ցուցասրահներ | Դիտումներ: 679 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0