Հինգշաբթի, 25.04.2024, 00:21
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 28 » Վերաբացվել է Թատերական ինստիտուտի ուսումնական թատրոնը
15:46
Վերաբացվել է Թատերական ինստիտուտի ուսումնական թատրոնը
Չինարես... Կեռանալ մի
Հունիսի 26-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Չինարես... Կեռանալ մի» խորագրով գրական-պարային ներկայացմամբ վերաբացվեց բուհի ուսումնական թատրոնը։ Ներկայացումը բեմադրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, ուսանողների ուժերով և նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Չինարես... Կեռանալ մի» գրական-պարային ներկայացմամբ կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի սաներն արդեն իսկ հանդես են եկել հանրապետության մարզերում, Արցախում, առաջիկայում բուհի ուսանողները հյուրախաղերով հանդես կգան նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հայկական համայնքներում։

Ինչպես նշեց կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորի օգնական Էմին Թորոսյանը, ուսանողական թատրոնի նպատակն ուսանողներին բեմադրելու, դերերով հանդես գալու հնարավորություն տալն է։ Թատրոնի ստեղծագործական խմբում ներգրավված են երիտասարդ արվեստագետներ, որոնք իրենց ձեռք բերած գիտելիքները դրսևորելու և հանդիսատեսի առջև արժանավայել հանդես գալու կարիք ունեն: Այս նախագիծն օգնում է սկսնակ դերասաններին ավելի շատ բեմ դուրս գալ։ Բացի այդ, թատրոնն ուսանողներին հնարավորություն է տալիս որոշակի գումար վաստակել, ինչը կօգնի նաև նրանց վճարել ուսման վարձը։

Աղբյուր`http://www.slaq.am/arm/news/36450/%D5%8E%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A1%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC_%D5%A7_%D4%B9%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AB%D5%B6%D5%BD%D5%BF%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%BF%D5%AB_%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%A8.html
Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 730 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Jose   (23.05.2012 23:35) [Նյութ]
Didn't know the forum rules allwoed such brilliant posts.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0