Հինգշաբթի, 25.04.2024, 02:08
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 14 » Վիբորգում մեկնարկել է ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» 19-րդ փառատոնը (տեսանյութ)
14:47
Վիբորգում մեկնարկել է ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» 19-րդ փառատոնը (տեսանյութ)
 Սմբատ
Վիբորգ քաղաքում մեկնարկել է ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» 19-րդ կինոփառատոնը, որտեղ մրցույթները կանցկացվեն երեք' խաղարկային կինոյի, ոչ խաղարկային եւ անիմացիոն կինոնկարների ուղղություններով: Կինոփառատոնի օրերին հեղինակավոր ժյուրիի, կինոքննադատների եւ հանդիսատեսի դատին կներկայացվեն 14 խաղարկային, 16 ոչ խաղարկայի եւ 18 անիմացիոն կինոնկարներ:

Ինչպես Սանկտ Պետերբուրգից հաղորդում Է «Արմենպրես»-ի թղթակիցը, կինոփառատոնի հանդիսավոր բացումից հետո ցուցադրվել է ռեժիսոր Կարեն Հովհաննիսյանի «Հինգ հարսնացու» գեղարվեստական կինոնկարը:

Կինոփառատոնի դափնեկրի հավակնորդների թվում է նաեւ ռեժիսոր Վլադիմիր Միրզոեւի «Բորիս Գոդունով» լիամետրաժ կինոնկարը: Բավական հարուստ է նաեւ անիմացիոն կինոնկարների թեմատիկան: Այստեղ ռեժիսոր' մեր հարենակցուհի Նատալյա Մրզոյանը, ներկայացրել է իր «Նանո-Նյամ» անիմացիոն ֆիլմը:

Կինոփառատոնի «Գալա պրեմիերա» ծրագրով կցուցադրվի ռեժիսոր Սուրիկ Անդրիասյանի «Հղին» կինոնկարը: Կինոփառատոնի շրջանակներում կնշվի ճանաչված ռեժիսոր Ռոման Բալայանի ծննդյան 70- ամյակը, իսկ քաղաքի լավագույն սրահներից մեկում տեղի կունենա երաժշտական պոեզիայի երեկո' նվիրված սիրված երգահան Միքայել Թարիվերդիեւի ծննդյան 80- ամյակին: Կինոփառատոնի նախագահը ճանաչված կինոգործիչ Արմեն Մեդվեդեւն է, գլխավոր պրոդյուսերը' Գեւորգ Ներսիսյանը: Կինոփառատոնի փակումը տեղի կունենա օգոստոսի 14-ին:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/661060/





Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 623 | Ավելացրեց: admin | Տեգեր: Կարեն Հովհաննիսյան, փառատոն, Պատուհան դեպի Եվրոպա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0