Ուրբաթ, 26.04.2024, 17:37
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 25 » Վիրահայոց թեմի եկեղեցիներում կատարվել է Պարույր Մուրադյանի հոգեհանգստյան արարողությունը
18:19
Վիրահայոց թեմի եկեղեցիներում կատարվել է Պարույր Մուրադյանի հոգեհանգստյան արարողությունը
Պարույր Մուրադյան
Հուլիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում կատարվել է հայագետ-աղբյուրագետ, կովկասագետ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարույր Մամբրեի Մուրադյանի հոգեհանգստյան արարողությունը:

Պ. Մուրադյանը ծնվել է 1933թ. մարտի 25-ին Ջավախքի Ղադո (հայ. Փապար) գյուղում: 1952 թ. ավարտել է Ազավրեթի միջնակարգ դպրոցը: 1953-58 թթ. սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի արևելյան լեզուների (պարսկական) բաժնում: 1960-1962 թթ. սովորել է Հայաստանի ԳԱ ասպիրանտուրայում` ուսումնառությունն անցկացնելով Թբիլիսիի պետական համալսարանում: 1963 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայ-վրացական մատենագրական փոխհարաբերությունները 18-րդ դարում» թեմայով:

1963-1970 թթ. աշխատել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հին գրականության բաժնում: 1986 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Վրաստանի հայերեն արձանագրությունները. Քարթլի և Կախեթ» թեմայով: 1989 թ. ստացել է պրոֆեսորի կոչում, դարձել է Մեսրոպ Մաշտոցի մրցանակի դափնեկիր: Հայագիտության համար խոշոր երևույթ էր Պ. Մուրադյանի կողմից «Վրաց ժամանակագրություն»-ը հին վրացերենից հայերենի ամբողջական թարգմանությունն ու հրատարակումը:

Մնայուն և գիտական մեծարժեք հետազոտություններ են «Armeno-Georgica» մատենաշարով հրապարակված Պ. Մուրադյանի մենագրությունները` Հայաստանի վրացերեն արձանագրությունները, Վրաստանի հայերեն արձանագրությունները (2 հատոր), Ագաթանգեղոսի հին վրացերեն խմբագրությունները, Շուշանիկի վկայաբանության հայերեն և վրացերեն խմբագրությունները:

Պ. Մուրադյանը հեղինակ է ավելի քան 300 տպագիր գիտական աշխատության:


Աղբյուր`http://hayernaysor.am/1311587392

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 599 | Ավելացրեց: admin | Տեգեր: Պարույր Մուրադյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0