Ուրբաթ, 29.03.2024, 05:42
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 15 » «Վիտեբսկ 2011» միջազգային մրցույթում Նարեկ Մակարյանը հատուկ մրցանակի է արժանացել (տեսանյութ)
13:20
«Վիտեբսկ 2011» միջազգային մրցույթում Նարեկ Մակարյանը հատուկ մրցանակի է արժանացել (տեսանյութ)
Նարեկ Մակարյան
«Սլավոնական շուկան Վիտեբսկում» արվեստի միջազգային փառատոնում Բելառուսը ներկայացնող Ալյոնա Լանսկայան դարձել է «Վիտեբսկ 2011» էստրադային երգի միջազգային մրցույթի Գրան պրիի մրցանակակիր (15000 դոլար)։

Առաջին մրցանակին (9000 դոլար) արժանացել է Ուկրաինան ներկայացնող Վլադիմիր Կվասնիցեն, 2–րդ մրցանակը (6000 դոլար) կիսել են՝ Լիտվայի ներկայացուցիչ Ռուտան և Չեխիան ներկայացնող Դավիդ Դեյլը։

Երրորդ մրցանակը ( 3000 դոլար) կիսել են Մոլդովայից Կրիստինա Սկարլետը և Ղազախստանից Ալիշեր Քարիմովը։

Հայաստանը ներկայացնող Նարեկ Մակարյանը և Ռուսաստանի ներկայացուցիչ Մարի Կարնեն արժանացել են ԱՊՀ մասնակից երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հատուկ մրցանակին (սոլո ալբոմ ձայանգրելու իրավունքի վկայական՝ ԱՊՀ մասնակից երկրների ներկայացուցիչների շրջանում  էստրադային երգի լավագույն կատարողներին)։

Իսկ Վրաստանի ներկայացուցիչն արժանացել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հատուկ մրցանակին՝ «ազգային ավանդույթները պահպանելու մեծ վարպետության համար»։

 «Վիտեբսկ 2011» էստրադային երգի միջազգային մրցույթին մասնակցում էր 20 երկրից 20 մասնակից։ Մրցույթն անց էր կացվում «Սլավոնական շուկան Վիտեբսկում» արվեստի միջազգային փառատոնի շրջանակում։


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/07/14/narek/





Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 625 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0