Հինգշաբթի, 18.04.2024, 11:09
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 17 » Վլադիմիր Պրեսնյակովը զարմանում է՝ Կիրկորովն ու Ալեգրովան հայկական երգերի փոխարեն թուրքական երգեր են երգում
14:29
Վլադիմիր Պրեսնյակովը զարմանում է՝ Կիրկորովն ու Ալեգրովան հայկական երգերի փոխարեն թուրքական երգեր են երգում
 Վլադիմիր Պրեսնյակով
Ռուս հայտնի երաժիշտ Վլադիմիր Պրեսնյակով ավագը «Երկրամաս» թերթին ասել է, որ շատ լավ գիտի, թե ինչ է դուդուկը, որ այն պատրաստվում հայկական ազգային ծառից, ծիրանենուց և այդ գործիքն ու անկրկնելի տեմբր։

«Հայկական երաժշտությունը կախարդական ազդեցություն ունի. դա աննկարագրելի է։ Երաժշտությունն ինքնին շատ գեղեցիկ է, սակայն դրանում կա և ցավ, և արտասուք՝ մի խոսքով ազգային թախիծ, որն ունեցել է հայ ազգը։ Հայկական երգերում ամեն ինչ ասված է և նույնիսկ ուրախ երգերում ինչ–որ թախիծ կա։ Սակայն ազգն է այդպիսի անկոտրում ողջ աշխարհում», – ասել է հայտնի երաժիշտը։
Նա պատմել է, որ առաջին անգամ դուդուկ նվագել է Երևանում, սեփական համերգի բացմանը։ «Մի քանի հայկական երգ գիտեի, չհաշված Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Սկսվեց համերգը և սկսեցի նվագել։

Դահլիճում տեսա ոտքի կանգնող մարդկանց։ Կարծում էի մեկ րոպե կնվագեմ և վերջ։ Անցել էր 5 րոպե սակայն չէի կարողանում կանգ առնել, իսկ մարդիկ չեն դադարում հրճվել։ Առաջին անգամ էի նվագում, սակայն հենց այդ իմ հարգանքը, որ նվագում եմ ազգային գործիքի վրա, փոխանցվեց հանդիսատեսին»։

Պրեսնյակովը նաև խոստովանել է, որ հայկական երգ է գրել «Խանդում եմ» անվանումով և երբ հայերից հետաքրքրվել է դրա մասին, նրան ասել եմ, որ երգը հայկական ոճով է ստեղծված։ Կիրկորովն ու Ալեգրովան չգիտես ինչու հայերեն երգեր չեն երգում, սակայն երգում են թուրքական երգեր, ինչը զարմանալի է։ Ես հպարտ կլինեի։

Խոսելով հայերի վրա ռուսական մշակույթի ազդեցության մասին նա տարակուսանք է հայտնել, արդյոք կարելի է Բաբաջանյանին կամ Խաչատուրյանին միայն հայ երգահաններ համարել։ «Նրանք ստեղծագործել են, ոչ այնքան հայկական ոճով։ Չնայած, տուրք տալով Առնո Բաբաջանյանին, նրա մոտ շատ են հայկական ինտոնացիաները։ Շատ անկրկներլի երգեր ունի։ Հրաշալի է ,որ դրանք երգում են նաև ադրբեջանցիները։ Մագոմաևը հայտնի դարձավ մեծ մասամբ Բաբաջանյանի երգերի շնորհիվ», – ասել է Պրեսնյակով ավագը։


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/08/17/presnyakov/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 554 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ֆիլիպ Կիրկորով, Իրինա Ալեգրովա, Առնո Բաբաջանյան, Վլադիմիր Պրեսնյակով | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0