Չորեքշաբթի, 24.04.2024, 15:34
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 20 » «Խաչատրյան Տրիո»
15:40
«Խաչատրյան Տրիո»
Կարեն Շահգալդյան, Արամ Խաչատրյան, Արմինե Գրիգորյան, «Խաչատրյան Տրիո»
Երաժշտական շրջագայություն Երեւանում

Օգոստոսի 18-ին ժամը 20:00-ից Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճը կիսամութ էր, ու դաշնամուրի վրայի  լամպն էր միայն լուսավորում սրահը: Փակ վարագույրներն այս ու այն կողմ էին շարժվում քամուց: Այս տեսարանն իրենց կատարումներով լրացնում էր ‘’Խաչատրյան Տրիո’’-ն` ջութակահար Կարեն Շահգալդյանը, թավջութակահար Կարեն Քոչարյանը եւ դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:


Համերգը կրում էր  "Երաժշտական շրջագայություն’’ խորագիրը: Ամառ, երեւանյան շոգ եւ արձակուրդների շրջան, որ խթանել էին տրիոյին կազմակերպել համերգ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ճամփորդել, բայց քաղաքում են: Իսկ շրջագայությունն ավելի պատկերավոր դարձնելու համար  սրահում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվում էին տարբեր երկրների գեղատեսիլ վայրերը: Շոպենի, Շուբերտի, Դվորժակի, Ռախմանինովի, Դեբյուսիի, Բարտոքի, Գերշվինի, Խաչատուրյանի ստեղծագործություններից հնչեցին համերգին:

Համերգի կազմակերպման գաղափարը Հայաստանում Լեհաստանի դեսպանատանն էր: Հինգշաբթի օրերին նման համերգներ կազմկակերպելը լեհ արքաներն են ավանդույթ դարձրել: Այժմ նաեւ մեզ մոտ` Արամ Խաչատրյանի տուն- թանգարանում, ամեն հինգշաբթի երաժշտասերները կարող են վայելել դասական երաժշտության երեկոներ:

"Խաչատրյան Տրիո’’-ն ակտիվ գործունեության մեջ է, հանգստանալու ժամանակ չունի: Խումբը համերգներ կունենա Երեւանում, իսկ սեպտեմբերի սկզբին ջութակահար Կարեն Շահգալդյանը կմեկնի Լոնդոն եւ Խաչատուրյանի կոնցերտը կնվագի "Royal Festival Hall”-ում, իսկ սեպտեմբերի 16-ին տրիոն համերգով կմեկնի Թբիլիսի:

Սեպտեմբերի վերջին հայ հանդիսատեսը կրկին կվայելի տրիոյի կատարմամբ հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:):

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana -Litta-ի /Bravo.am/


Աղբյուր`http://www.bravo.am/news/%E2%80%9C%D5%AD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BF%D6%80%D5%AB%D5%B8%E2%80%99%E2%80%99/


Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 1064 | Ավելացրեց: admin | Տեգեր: Արմինե Գրիգորյան, տուն-թանգարան, Արամ Խաչատրյան, Կարեն Շահգալդյանը, «Խաչատրյան Տրիո», Կարեն Քոչարյանը | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0