Շաբաթ, 27.04.2024, 01:53
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 5 » Խաչատրյանի տուն-թանգարանում սկսվում է «Լեհական երաժշտական հինգշաբթիներ» համերգաշարը
00:37
Խաչատրյանի տուն-թանգարանում սկսվում է «Լեհական երաժշտական հինգշաբթիներ» համերգաշարը
 Խաչատրյանի տուն-թանգարան
 Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը սկսում է «Լեհական երաժշտական հինգշաբթիներ» համերգաշարը: Այն անցկացվելու է յուրաքանչյուր թանգարանի համերգասրահում յուրաքանչյուր ամսվա երրորդ հինգշաբթի օրը: Երաժշտական շարքի մտահաղացման հեղինակը Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին է:

Համերգաշարը բացելու է Խաչատրյան տրիոն: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը, համերգին հնչելու են տարբեր ժամանակների և տարբեր երկրների կոմպոզիտորների ստեղծագործություններ` Շոպենից մինչև Խաչատրյան: Համերգը կրելու է «Երաժշտական ճանապարհորդություն» խորագիրը: Մուտքը ազատ է:

Խաչատրյանի անվան Տրիոն ստեղծվել է 1999 թվականին` որպես «Arsika» տրիո: Տրիոյի կազմում են Արմինե Գրիգորյանը` դաշնամուր, Կարեն Շահգալդյանը` ջութակ և Կարեն Քոչարյանը` թավջութակ: Համույթը մեծ լուսավորչական գործունեություն է ծավալում Հայաստանում. բացի Երևանից, տրիոն համերգներով հանդես է գալիս մարզերում, վարպետության դասեր անցկացնում դպրոցականների և ուսանողների հետ: 2008 թվականին համույթը վերանվանվեց և կոչվեց հայ ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունով: Հայաստանի շրջաններ կատարվող շրջագայությունները տրիոյի գործունեության կարևորագույն մասն են կազմում: Նրանք ծրագրերն իրականացնում են «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի» շնորհիվ: Բացի անվճար համերգներից, նրանք անց կացնում են նաև վարպետության դասեր աշակերտների և ուսանողների համար:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/75424/

Կատեգորիա: Թանգարան-ցուցասրահներ | Դիտումներ: 826 | Ավելացրեց: admin | Տեգեր: Խաչատրյանի տուն-թանգարան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Wilhelmina   (15.11.2012 10:43) [Նյութ]
I told my grnadmohetr how you helped. She said, "bake them a cake!"

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0