Ուրբաթ, 26.04.2024, 13:29
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 13 » Խաչքար` նվիրված Լենինգրադի ապաշրջափակման գործողություններին մասնակցած հայ հերոսներին
13:11
Խաչքար` նվիրված Լենինգրադի ապաշրջափակման գործողություններին մասնակցած հայ հերոսներին
Կիրովի մարզում է գտնվում խորհրդային բանակի կողմից Լենինգրադի շրջափակումը ճեղքելու պատմական իրադարձությանը նվիրված հուշարձան համալիրը, որը պատերազմի վետերանների եւ նոր սերնդի համար դարձել է հուշարձան- սրբավայր: Լենինգրադի ապաշրջափակման համար մղված մարտերում միայն 1943 թվականի հունվար- փետրվար ամիսներին այստեղ զոհվել են մոտ 120 հազար կարմիրբանակայիններ: Ռազմական տարեգրության տվյալները վկայում են, որ Լենինգրադի շրջափակման ճեղքման «Իսկրա» օպերացիային մասնակցել են նաեւ հարյուրավոր հայազգի բանակայիններ, որոնցից շատերը այստեղ են կնքել իրենց մահկանացուն:

Անցել են տարիներ, բայց Լենինգրադի ապաշրջափակման մարտերի ժամանակ զոհված ռազմիկների հիշատակը անմար է մնում: Դրա վառ ապացույցը Լենինգրադի Կիրովի մարզում շրջափակման հերոսական ճեղքմանը նվիրված հուշահամալիր-թանգարանն է: Ինչպես Սանկտ Պետերբուրգից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, շուտով համալիրի հարեւանությամբ վեր կհառնի հայազգի զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող կոթողը: Այն իրենից ներկայացնում է պատվանդան, որի երկու կողմերից բարձրացող փոքր սյուների միջեւ երեւում է հայկական խաչքարը: Հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ ապագա հուշարձանի հիմնարկեքի արարողությունը: Ապագա հուշակոթողը օրհնեցին ռուսական ուղափառ եւ Սանկտ Պետերբուրգի' հայ առաքելական եկեղեցու հոգեւոր դասի ներկայացուցիչները: Ողջյունի խոսքով հանդես եկան Ոուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, Հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը, պատերազմի վետերաններ, քաղաքի եւ մարզի հասարակայնության ներկայացուցիչներ:

Կոթողի հեղինակներն են Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ճարտարպետ Վլադիմիր Կուզմինը եւ Հայաստանի Արագածոտնի մարզի գլխավոր ճարտարապետ Աշոտ Դավոյանը: Հուշարձան- կոթողի շինարարությունը իրականացվելու է Սանկտ Պետերբուրգում ապրող հայ հայտնի բարերար Հրաչյա Պողոսյանի անձնական միջոցներով: Հայազգի այդ բարերարի միջոցներով է կառոցվել ու տեղադրվել Լենինգրադի մարզի սինավյան բարձրունքներ կոչվող վայրում զոհված հայ զիվորների հիշատակը հավերժացնող խաչքար- կոթողը: Նախագծի համաձայն, Լենինգրադի շրջափակման ճեղքման մարտերի ժամանակ զոված հայ ռազմիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի կառուցումն ավարտին կհասցվի 2012 թվականին:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658286/

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 589 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0