Հինգշաբթի, 18.04.2024, 22:27
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 30 » Խեղճ սֆինքս
15:28
Խեղճ սֆինքս
սֆինքսի հնագույն արձան
«Բոլոր մշակութային արժեքները պետք է վերադարձվեն իրենց տեղը, օտար երկրում նրանք դժբախտ են»,- հայտարարել է Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուրղուլ Գյունայը:

Բանն այն է, որ գերմանական Պերգամոնի թանգարանը խեթական մշակույթին պատկանող սֆինքսի հնագույն արձանը վերադարձրել է Ստամբուլի հնագիտական թանգարանին, որն էլ առիթ է դարձել Թուրքիայի մշակույթի նախարարի նման հայտարարության համար:

Հարց է առաջանում, իսկ հայկական մշակութային արժեքները, որոնք ոչ միայն յուրացրել է Թուրքիան, այլեւ շարունակում է թուրքացնել դրանք, մի՞թե դժբախտ չեն: Տպավորություն է ստեղծվում, որ Գյունայը տեսել է, թե ինչպես են մեր մշակութային արժեքները թուրքացումից հետո ուրախությունից քոչարի պարում:

Հիշենք թեկուզ վերջերս թուրքացված «Ադանայի ողբը» երգը, որի շուրջ բարձրացված աղմուկից հետո էլ ոչինչ չփոխվեց, իսկ մեր մշակույթի նախարարը պաշտոնապես ոչ մի քայլ անելու ցանկություն էլ չհայտնեց: Հուսանք, մեր նախարարն էլ մի օր կհասկանա, որ մեր մշակութային արժեքները դժբախտանում են, երբ թուրքացվում են:


Աղբյուր`http://www.yerkir.am/am/news/10341.htm

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 873 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թուրքիա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0