Հինգշաբթի, 25.04.2024, 06:27
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 9 » Խնդրվում է Ֆանի Արդանին Երևանում ինտիմ հարցեր չտալ
10:49
Խնդրվում է Ֆանի Արդանին Երևանում ինտիմ հարցեր չտալ
Հարություն Խաչատրյան
«Ոսկե ծիրան» երևանյան 8–րդ միջազգային կինոփառատոնի այս տարվա գլխավոր անակնկալն աշխարհահռչակ դերասանուհի և ռեժիսոր Ֆանի Արդանի այցն է։ Այս մասին այսօրվա ասուլիսին նշեց փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ 60–ից ավելի ֆիլմերում նկարահանված դերասանուհին «Մոսկվա» կինոթատրոնում կհանդիպի հայ լրագրողների հետ։ «Հույս ունեմ, որ բոլորդ էլ ներկա կլինեք և կպատրաստեք հարցեր Ֆանի Արդանին ուղղելու համար,– լրագրողներին դիմեց Հարություն Խաչատրյանը՝ հավելելով.– Կարող եք հարցնել նրա կենսագրության և գործունեության մասին, միայն խնդրում եմ մի հարց չտալ՝ անձնական կապերը տղամարդկանց հետ, և թե որ երեխան ումից է»։

Հարություն Խաչատրյանն ասաց, որ փառատոնի շրջանակում ցուցադրվելու են Ֆանի Արդանի հեղինակած «Մոխիր և արյուն» (2009) և «Բացակա երազներ» (2010) ֆիլմերը:

Ընդառաջելով լրագրողներին՝ Խաչատրյանը նաև հայտնեց, որ այս տարի Փարաջանովի անվան մրցանակի են արժանանալու հունգարացի ռեժիսոր Բելա Տարրը, ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանը և ուկրաինահայ ռեժիսոր Ռոման Բալայանը: «Վարպետ» մրցանակին կարժանանան ռեժիսորներ Ալեքսանդր Ուչիտելը, Վոյչեխ Մարչևսկին և Նուրի Բիլգե Ջեյլանը:


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/07/08/fannyardant/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 598 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0