Ուրբաթ, 19.04.2024, 12:29
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 14 » Խորհրդային իշխանությունների անաստվածության պատճառով Աստված պատժում է սյունի
13:43
Խորհրդային իշխանությունների անաստվածության պատճառով Աստված պատժում է սյունի
Սբ. Կարապետ եկեղեցի
Երեկ Facebook սոցիակալան ցանցում հայտնվեցին ցնցող լուսանկարներ, որոնցում պատկերված է Սյունիքի մարզում գտնվող Տոլորսի ջրամբարում կիսախորտակված մի եկեղեցի: «Տոլորս գյուղի բնակիչների հավաստմամբ, ամեն տարի, երբ ջուրը ծածկում է եկեղեցու գմբեթը, ահավոր ուժգին կարկուտ է տեղում` վերացնելով ողջ բերքը: «Աստված է պատժում»,- ասում են նրանք»,- նշված էր լուսանկարների նկարագրության մեջ:

Ավելի ուշ պարզվեզ, որ լուսանկարները նախօրեին հրապարակել է Ռեգնում գործակալությունը` հայկական հուշարձանների անմխիթար վիճակի մասին պատմող իր խորագրի շրջանակներում: Ըստ հրապարակման` Տոլորսի ջրամբարը կառուցվել է 1970-ական թվականներին: Դրա տարածքում գտնվող XVI դարի Սբ. Կարապետ եկեղեցին որոշ գիտնականներ և ճարտարապետներ այն ժամանակ առաջարկել են տեղափոխել մեկ այլ վայր, սակայն խորհրդային չինովնիկները նախընտրել են խորտակել սրբատեղին:

Տոլորս գյուղի բնակիչները թղթակցի միջոցով խնդրանքով դիմել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի` եկեղեցին այլ վայր տեղափոխելու համար: Գյուղի այգիներից արդեն 40 տարի է` բերք գրեթե չի ստացվում…

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը խնդրի վրա է հրավիրում նաև սփյուռքահայհայ բարերարների ուշադրությունը` խնդրելով նրանց ֆինանսավորել եկեղեցին ջրից դուրս բերելու գործընթացը:


Աղբյուր`http://ankakh.com/2011/07/133322/

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 557 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սբ. Կարապետ եկեղեցի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0