Շաբաթ, 20.04.2024, 14:26
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 16 » Խոհարարների միջազգային օրը հայերը կհամտեսեն ավելի քան 22 երկրների խոհանոցների ուտեստներ
13:28
Խոհարարների միջազգային օրը հայերը կհամտեսեն ավելի քան 22 երկրների խոհանոցների ուտեստներ
 Հայաստանում առաջին անգամ կնշվի Խոհարարների միջազգային օրը
Հայաստանում առաջին անգամ կնշվի Խոհարարների միջազգային օրը, որի շրջանակներում քաղաքացիները հնարավորություն կունենան համտեսել ավելի քան 22 երկրների խոհանոցների ուտեստներ:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խոհարարների հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Մանդալյանը: Խոհարարների միջազգային օրվան` հոկտեմբերի 20-ին նվիրված միջոցառումը կտեւի երեք օր` մինչեւ հոկտեմբերի 22-ը, եւ, ամենայն հավանականությամբ, այն կանցկացվի Հյուսիսային պողոտայում:

Փառատոնին մասնակցելու ցանկություն է հայտնել Ավագ խոհարարների միավորումների համաշխարհային ասոցիացիայի 95 անդամ երկրներ, բայց Արմեն Մանդալյանի խոսքով` դա կապված է մի շարք տեխնիկական հարցերի հետ, առայժմ մասնակից երկրների հստակ թիվը հայտնի չէ, նվազագույնը 22 երկրներ կներկայացնեն իրենց խոհանոցը: Փառատոնին հայկական խոհանոցը ներկայանալու է լավագույնս:

Արմեն Մանդալյանը նշեց, որ լավագույն կազմակերպությանը մրցույթային ձեւով կառաջարկվի ներկայացնել ազգային խոհանոցը: Տարածաշրջանի երկրները եւս հրավիրվել են մասնակցելու փառատոնին, բայց դեռ հստակ չէ` նրանք կմասնակցեն, թե ոչ: Արմեն Մանդալյանը նշեց նաեւ, որ փառատոնին նախապատրաստվելու համար ստեղծվելու է օտարերկրյա խոհարարների թիմ:

Խոհարարների հայկական ասոցիացիայի նախագահի խոսքով` նախատեսվում է փառատոնը դարձնել ամենամյա եւ տարեցտարի ավելացնել մասնակից երկրների թիվը: Ի դեպ, Խոհարարների հայկական ասոցիացիան արդեն հայտ է ներկայացրել Ավագ խոհարարների միավորումների համաշխարահային ասոցիացիայի անդամ դառնալու համար, որը սեպտեմբերին կհաստատվի:


Աղբյուր`http://news.am/arm/news/70980.html

Կատեգորիա: Խոհանոց | Դիտումներ: 885 | Ավելացրեց: admin | Տեգեր: Արմեն Մանդալյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Natalicio   (13.12.2013 10:12) [Նյութ]
Could you write about Phcyiss so I can pass Science class?

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0