Ուրբաթ, 29.03.2024, 19:10
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 19 » Խոհարարների միջազգային փառատոնին կմասնակցեն 94 երկրի ներկայացուցիչներ
16:10
Խոհարարների միջազգային փառատոնին կմասնակցեն 94 երկրի ներկայացուցիչներ
Խոհարարների միջազգային փառատոն
Հայաստանի խոհարարների ասոցիացիան պատրաստվում է հոկտեմբերի 27-ին Հայաստանում տեղի ունենալիք միջազգային խոհարարների օրվան: Փառատոնը տեւելու է երեք օր, որին իրենց մասնակցություն են ունենալու միջազգային խոհարարների ասոցիացիային անդամակցած 94 երկրի ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնելու են իրենց ազգային ուտեստները: Պրոֆեսիոնալ մասնագետների կողմից կազմված ժյուրին պետք է գնահատի նրանց ու անվանակարգերին համապատասխան մրցանակներ սահմանի:

Ինչպես այսօր լրգրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահ Արմեն Մանդարյանը. «Տուրիզմի զարգացումը կապված է հիմնականում սպասարկումից, այսինքն' ընդունելութույնից, հյուրասիրությունից. որքան կազմակերպված է եւ համեղ է այդ ամենը, այնքան ավելի շատ զբոսաշրջիկների կգրավենք»:

Հայաստանի խոհարարների ասոցիացիան համագործակցում է միջազգային փորձ եւ ճանաչում ունեցող հայ եւ օտարազգի խոհարարների հետ: Հայ խոհարարների փորձը ավելի հարստացնելու համար Մոսկվայից կրկին հրավիրվել է ռեստորատոր Գայանե Բրեյովան, ում հետ համագործակցում են արդեն 4 տարի:

Այն հիմնական թերությունը, որ Գ.Բրեյովան նկատել է երեւանյան ռեստորաններում' հաճախորդից պարտադիր գանձվող 10% սպասրկման գումարն է: «Եթե հաճախորդը գոհ եղավ, հավանեց սպասարկումը եւ կարեւորը' ուտեստները, ինքը անպայման թեյավճար կթողնի, բայց եթե չի հավանել՝ ինչպե՞ս կարելի է գանձել գումար»,-ասաց Գ. Բրեյովան: Ըստ նրա երկրորդ թերացումը այդ ոլորտում, մատուցողների մասնագիտական հմտությունների չտիրապետելն է, որը մեծ թերություն է: Հայաստանում օր օրի բացվում են նոր ռեստորաններ, բայց հիմնականում բոլորն ուշադրություն են դարձնում արտաքին եւ ներքին ձեւավորմանը, բայց ոչ բաղադրատոմսերին ու սպասարկմանը: Գայանե Բրեյովաի կարծիքով՝ պետք է բացվի նաեւ մատուցողների համար հատուկ դպրոց, որտեղ նրանք կմասնագիտանան: Նա մտադիր է Մոսկվայում բացել հայկական ռեստորան, որը լիովին կհամապատասխանի ազգային խոհանոցին՝ ճիշտ հայկական մթերքներով, որոնք նրա գնահատմամբ՝ անփոխարինելի են, բաղադրատոմսերով եւ հայկական մթնոլորտով:

Նշենք, որ Հայաստանի խոհարարների ասոցիացիան պատրաստում է գիրք, որում ընդգրկվելու են Հայաստանի մարզերի ավանդական 2-3 ճաշատեսակ: Ակնկալվում Է, գիրքը պատրաստ կլինի մինչ հոկտեմբերի 27-ը:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658612/

Կատեգորիա: Խոհանոց | Դիտումներ: 825 | Ավելացրեց: admin | Տեգեր: Խոհարարների միջազգային փառատոն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Mayra   (29.07.2013 20:49) [Նյութ]
God, I feel like I shulod be takin notes! Great work

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0