Ուրբաթ, 19.04.2024, 21:17
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 13 » Խոսրովի արգելոցում 312 հուշարձան կա, մեծամասամբ` կիսավեր
12:22
Խոսրովի արգելոցում 312 հուշարձան կա, մեծամասամբ` կիսավեր
Խոսրովի արգելոց
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հաշվառված է ընդհանուր թվով 312 հուշարձան, որից 29-ը՝ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, 19-ը` բնակատեղի, 2-ը` ամրոց, 222-ը՝ խաչքարեր եւ տապանաքարեր, 40-ը` այլ բնույթի հիմնականում միջնադարյան հուշարձաններ, որոնք մեծամասամբ կիսավեր, անբարեկարգ վիճակում են: Այդ մասին նշված է մշակույթի նախարարության կողմից կառավարությանը ներկայացրած փաստաթղթում:

Նախարարություն առաջարկում է ընդունել արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների պահպանման ու օգտագործման ծրագիր: Նպատակը ոչ միայն հուշարձանների վերականգնումն է, այլեւ արգելոցը որպես զբոսաշրջային գրավիչ արգելավայր դարձնելը: Խոսք է գնում այսպես կոչված գրաստային զբոսաշրջության զարգացման մասին: Գրաստների միջոցով խմբերի տեղափոխումը հուշարձաններ կարող է տեղում զարկ տալ հատկապես ձիաբուծությանը, լրացուցիչ եկամտի աղբյուրի վերածվել արգելոցին հարակից բնակավայրերում ապրող բնակչության համար եւ չվնասել բուսածածկը ճանապարհների կառուցման դեպքում:

Առաջնահերթ է համարվելու երեք խոշոր հուշարձանային համալիրների վերականգնման, պահպանության եւ առանձին երթուղիներով ներկայացման հարցը: Դրանք են`  «Հավուց Թառ» (11-18-րդ դդ.), Աղջոց Սբ Ստեփանոս (12-13-րդ դդ.) վանական համալիրները եւ Գեղմահովիտի եկեղեցին (13-րդ դար): Այս հուշարձաններն ընդգրկված են արգելոցի 1-2 երթուղիներում (Հավուց Թառ-Ելիջա գյուղատեղի-Գիլան գյուղատեղի-Բայբուրդ գյուղատեղի-Փոքր շեն գյուղատեղի-Ներքին Իմիրզեկ գյուղատեղի-Բերդատակ-Կաքավաբերդ):


Աղբյուր`http://news.am/arm/news/67719.html

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 811 | Ավելացրեց: admin | Տեգեր: Խոսրովի արգելոց | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0