Ուրբաթ, 29.03.2024, 17:37
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 18 » Խուլիո Կորտասարի պատմվածքները` հայերենով
16:56
Խուլիո Կորտասարի պատմվածքները` հայերենով
Խուլիո Կորտասար
Արգենտինայի արտաքին գործերի նախարարության սահմանած` Programa Sur (PROSUR)` արգենտինյան հեղինակների թարգմանությունների աջակցման ծրագրի շրջանակներում աշխարհահռչակ արգենտինացի գրող Խուլիո Կորտասարի պատմվածքները առաջին անգամ հայերեն լեզվով թարգմանվել և հրատարակվել են «Անտարես» մեդիահոլդինգի հրատարակչության կողմից:

Ինչպես ԵՐԿԻՐ-ին տեղեկացնում են Հայաստանում Արգենտինայի դեսպանությունից, գրքում ընդգրկված են հետևյալ պատմվածքները. «Զբոսայգիների անվերջությունը», «Զավթված տունը», «Նամակ Փարիզում գտնվող մի օրիորդի», «Գիշերը մեջքի վրա` երեսնիվայր», «Կիրկե», «Մեխված դուռը», «Դեղին ծաղիկ», «Երկնքի դարպասները», «Ամառ», «Թույնը»:

Թարգմանությունը կատարել է իսպանալեզու հեղինակների թարգմանության ոլորտում փորձառու մասնագետ Հասմիկ Բաղդասարյանը: Գունավոր նկարազարդումն իրականացրել է հայ հանրաճանաչ արվեստագետ Վահե Գասպարյանը:

Պատմվածքաշարը լույս է տեսել 500 օրինակով և արդեն վաճառվում է Երեւանի գրախանութներում:


Աղբյուր`http://www.yerkir.am/am/news/10864.htm

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 1192 | Ավելացրեց: admin | Տեգեր: Խուլիո Կորտասար | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0