Հինգշաբթի, 02.05.2024, 01:48
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » Ըստ երաժշտագետի՝ մեր կենցաղն ու իրականությունը կազմակերպվում են ծուռ, սխալ
19:23
Ըստ երաժշտագետի՝ մեր կենցաղն ու իրականությունը կազմակերպվում են ծուռ, սխալ
«Ո՞վ է անցկացրել հանրաքվե, որ պարզել է, որ հայ ժողովուրդը փոփի ու ռաբիսի կարիքն ունի»,- այսօրվա ասուլիսին տարակուսեց «Հոգևոր երաժշտության կենտրոն»-ի տնօրեն Մհեր Նավոյանը: «Մեր կենցաղն ու իրականությունը կազմակերպվում են ծուռ, սխալ»,- ասաց նա։

Երաժշտագետը խորհուրդ տվեց դիտարկել հեռուստառադիոեթերի երաժշտական նյութը և անձամբ համոզվել, թե «ի՞նչ տեսակարար կշիռ ունի փոփը, ի՞նչ՝ ռաբիսը, ի՞նչ դասականը կամ ժողովրդականը»։

Ըստ Նավոյանի՝ տեղեկատվական այդ գործիքներին տիրապետողներն իրենք են առաջնորդում այդօրինակ պահանջարկի ձևավորումը։ «Դուք ինքներդ էլ կարող եք ճաշակ ձևավորել, և հետո այդ ճաշակի հիման վրա զարգացնել ձեր բիզնեսը»,- ասաց երաժշտագետը։

Նմանօրինակ «պահանջարկին» հակադիր՝ Նավոյանը ասաց, որ երբ «Շարական» համույթը Հայաստանի տարբեր եկեղեցիներում հնչեցում է հոգևոր երգը, կամ կատարում է Կոմիտաս՝ ճիշտ, այսինքն՝ առանց երաժշտական ձևավորման, շրջակայքից հավաքվում են մարդիկ և ունկնդրում երգեցողությունը։ Երաժշտագետը պատմեց, որ համույթը հոգևոր կատարումներով շրջում է Հայաստանի եկեղեցիներով։ «Հոգևոր երգը ծնվել է հայ առաքելական եկեղեցու ծիսակարգի պահանջներից, և մենք ուզում ենք հոգևոր երգը վերադարձնել իր համակարգի մեջ։ Եվ դրա ամենաբնական ձևը եկեղեցիներում երգերը հնչեցնելն է»,- նշեց նա։ Համույթի կատարումները, ըստ նրա՝ նաև տեսագրվել, ձայնագրվել և հեռարձակվել են։

Նավոյանն ասաց, որ հոգևոր երաժշտության իրենց նախաձեռնած համերգաշրջանում Կոմիտասը հնչել է համաշխարհային դասականների կողքին, և այն դրանց հետ հակադրություն չունի։ «Քանի որ մեզանում նա՝ որպես համաշխարհային մեծություն, ճանաչված չէ լայնորեն, սակայն Կոմիտասի երաժշտությունը էլիտար մշակույթ է՝ և դասական, և ժամանակակից»,- ասաց երաժշտագետը։


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/07/15/navoyan2/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 629 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հոգևոր երաժշտության կենտրոն, Մհեր Նավոյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0