Հինգշաբթի, 25.04.2024, 20:25
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 24 » Յեյլի երգչախումբը իր երևանյան ելույթը կնվիրի Օրբելյանների ընտանիքին
22:14
Յեյլի երգչախումբը իր երևանյան ելույթը կնվիրի Օրբելյանների ընտանիքին
Յեյլի երգչախումբ
Հունիսի 26-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա մեծ համերգով, որը կնվիրվի Օրբելյանների ընտանիքին, մասնավորապես կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանին և նրա եղբորորդուն` խմբավար Կոնստանտին Օրբելյանին: Այս տարի լրանում է Օրբելյան տոհմի 1000-ամյակը:

Համերգի հատուկ հյուրն է Յեյլի շրջանավարտների երգչախումբը: Նրանք «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգան ողջ կազմով` 175 անդամներով: «Ստեղծագործությունները, որ կներկայացնենք այս համերգում, լիովին արտահայտում են մեր երգչախմբի արժեհամակարգը, այն է` հավատալ, որ միասին երգելը և երաժշտարվեստի շուրջ համախմբվելն ի զորու է փոխել մեր կյանքը դեպի լավը», -նշել է երգչախմբի ղեկավար Ջեֆրի Դուման: Մինչ այդ նրանք համերգներ են ունեցել Թուրքիայում և Վրաստանում:

Խումբը Կոնստանտին Օրբելյան կրտսերի հետ առաջին անգամ հանդես է եկել միասին 2001 թ-ին, իսկ 2003 թ-ին ելույթ են ունեցել Ռուսաստանում կայացած Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգով: «Մեզ համար մեծ պատիվ է հանդես գալ Հայաստանում, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում և կատարել նրա ստեղծագործությունները», ավելացրեց Դուման:

Համերգին մասնակցելու են նաև «Փարոս» կամերային երգչախումբը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայի մենակատար, տենոր Եղիշե Մանուչարյանը, ամերիկացի բարիտոն Ջոն Ռուզը: Համերգի վերջում Յեյլի համալսարանը Օրբելյաններին կարժանացնի հատուկ մրցանակի:

1998թ. հիմնադրված Յեյլի շրջանավարտների երգչախումբը բաղկացած է ամենատարբեր մասնագիտության շրջանավարտներից` բժիշկներ, ֆիզիկոսներ և այլ բնագավառների մասնագետներ, ում գերագույն նպատակն է գեղարվեստորեն հարստացնել և գեղեցկացնել իրենց միջավայրը, այն հասարակությունը, որտեղ ապրում են կամ ելույթ ունենում:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73201/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 638 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0