Ուրբաթ, 26.04.2024, 15:32
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 6 » Զվարթնոցը լուրջ հետազոտության կարիք ունի
14:16
Զվարթնոցը լուրջ հետազոտության կարիք ունի
 Զվարթնոց
«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ինչպես են ճարտարապետներն ու հուշարձանագետները վերաբերվում այն մտքին, որ եկեղեցուն պետք է հանձնել միայն գործող եկեղեցիները, ճատարապետության թանգարանի տնօրեն Աշոտ Գրիգորյանը պատասխանեց.

«Եթե եկեղեցին ի վիճակի կլինի, ասենք, այնպիսի կառույց, ինչպիսին Զվարթնոցն է, պեղելուց հետո վերակառուցել, իհարկե կարելի է միացնել, բայց կան հուշարձաններ, որոնք խոր ուսումնասիրության կարիք ունեն։ Նրանք նստած են հնագույն շերտերի վրա»։

Ա. Գրիգորյանի խոսքով՝ նման խնդիր առայժմ ոչ եկեղեցին է կարողանում լուծել, ոչ էլ պետությունը. «Բայց եկեղեցուն տալուց հետո, եթե դա պիտի դառնա ընդամենը մոմավառության կետ, և չուսումնասիրվի, խնդիրը կբարդացվի։ Դրա համար, ըստ երևույթին, առայժմ կարելի է ինչ-որ տարբերակ գտնել։ Թե ինչ ձևով՝ արդեն պետք է քննարկել։

Զվարթնոցը լուրջ հետազոտությյան կարիք ունի։ Մենք ունենք մինչուրարտական, ուրարտական, հեթանոսական և քրիստոնեական շերտեր։ Ինքը՝ կառույցը, որպես քրիստոնեական՝ իր տեսակի մեջ եզակի է, բայց ունի նաև որոշակի պատմություն։ Եթե հետազոտական, ուսումնասիրական, պահպանական և վերականգման ուսումնասիրության դերը եկեղեցին կարող է ստանձնել՝ կարելի է տալ, բայց ես մի քիչ կասկածում եմ թե պետության, թե եկեղեցու հնարավորությունների վրա։ Գուցե դեռ պետք է համբերենք, կոնսերվացնենք մինչև լավ օրերը»,- հավելեց Ա. Գրիգորյանը։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_29142.html

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 617 | Ավելացրեց: admin | Տեգեր: Աշոտ Գրիգորյան, Զվարթնոց | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0