Ուրբաթ, 26.04.2024, 21:45
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Եվ գրիչը գրեց...

Գլխավոր » Նյութեր » Նոր Շունչ... » Բանաստեղծություն

Այս անարդար գոյամարտում…
Ո՞վ է յաղթում, ո՞վ է  պարտւում,
Այս անարդար գոյամարտում,
Ո՞վ է դատում՝ յանցաւորին,
Ո՞վ է խեղճի՝ լոյսն
փայփայում…

Գորշ եւ անկար արձագանգով,
Ժամանակն է անմիտ սահում,
Մարդ մնալու պատգամը վառ,
Դեռ չեմ տեսնում այս՝
աշխարհում…

Մոլագարներ խաւարամիտ,
Անհաշտ թեւող փառքի
դաշտում,
Խենթ  հողմերով հերարձակ,
Հիւսիս բերդն  են՝ խոցել
փորձում…

Յենուած այլոց թիկունքին,
Մտքով, վարքով,  ցնորուն,
Ու նենգութեամբ ռազմատենչ,
Իսկութիւնն են կոխկոտում…
Ես նայում եմ դէպի հեռուն,
Բիւր վէրքերն իմ՝ սրտիս
խորքում,

Աստուածատուր խոհեմութեամբ,
Հաւատամքիս ջահն եմ վառում…
Ո՞վ է յաղթում, ո՞վ է
պարտւում,
Անպատժելի այս հնոցում,
Ո՞վ է պղծում հին հետքերը,
Ո՞վ է մասունք հաւաքում…

ԱՒԻԿ ԴԷԻՐՄԵՆՋԵԱՆ

Բոստօն


Աղբյուր`http://asbarez.com/arm/107371/
Կատեգորիա: Բանաստեղծություն | Ավելացրեց: admin (21.08.2011)
Դիտումներ: 922 | Մեկնաբանություններ: 4 | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Joseph   (29.07.2013 17:33) [Նյութ]
THX that's a great ansrew!

Նյութեր ավելցնել կարող են միայն գրանցված օգտվողները:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 4
Հյուրեր: 4
Օգտվողներ: 0