Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ սփյուռքի ԶԼՄ-ների երիտասարդ լրագրողների դպրոցի փակման արարողությունը:
Սփյուռքից ժամանած ԶԼՄ-ների 18 երիտասարդ լրագրողները ստացել են ավարտական վկայականներ, ընդ որում՝ 18-ն էլ գերազանց. «Ես հպարտության զգացում ապրեցի, որ 18-ից 18-ը գերազանց են, բրա՛վո, թեև 30 տարի դասախոսում եմ: Իմ ուսանողներն էլ լավ գնահատականների են արժանանում, բայց չէի տեսել մի դեպք, որտեղ 100 տոկոս գերազանց արդյունք արձանագրեն»,- իր խոսքում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ավելացնելով, որ իրականություն դարձավ ԼՂՀ-ում լրագրողների 5-րդ համաժողովի՝ երիտասարդ լրագրողների դպրոցի կայացման վերաբերյալ որոշումը:
Բացի այդ, Հրանուշ Հակոբյանն արձանագրել է, որ այս դպրոցը դառնալու է ավանդական, և ամեն տարի դպրոցում սովորելու է 20-30 սփյուռքահայ լրագրող: «Այս ծրագիրը համահայկական մի ծրագիր է, որն իր ճամփան հարթեց և կյանքի ուղեգիր անցավ»,- նշեց Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքերով՝ այս ծրագիրը աջակցություն է սփյուռքի ԶԼՄ-ներին: Սփյուռքի մամուլը, ըստ Հակոբյանի, հայ ժողովրդի տեղեկատվական կենտրոնը և դեմքն է:
Ուսանողներն էլ իրենց հերթին երախտիքի խոսքեր ասացին:
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_26572.html
|