Գլխավոր » 2011»Հուլիս»14 »
Աբովյան-Մոսկովյան փողոցներին հարող տարածքում կտեղադրվի Ֆ.Նանսենի հուշարձանը
13:35
Աբովյան-Մոսկովյան փողոցներին հարող տարածքում կտեղադրվի Ֆ.Նանսենի հուշարձանը
Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի կապակցությամբ ստեղծված հանձնաժողովը հոբելյանական միջոցառումների շրջանակներում հայտարարել է Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի նախագծի բաց մրցույթ' Երեւան քաղաքի Աբովյան-Մոսկովյան փողոցներին հարող տարածքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցույթին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ճարտարապետներ, նկարիչներ, քանդակագործներ եւ մասնագիտական իրավաբանական անձինք:
Ներկայացված հայտերի մրցույթը եւ ամփոփումը կիրականացվի Երեւանի քաղաքապետարանի գեղարվեստական խորհրդի կողմից: Հաղթող ճանաչված հայտ-նախագծի հիման վրա կիրականացվեն հուշարձանի ստեղծման եւ տեղադրման աշխատանքները:
Նշենք, որ բացի հաղթող ճանաչված հայտից, մրցույթով սահմանվում է նաեւ 5 խրախուսական մրցանակ' յուրաքանչյուրը 350 000-ական ՀՀ դրամի չափով: