Կիրակի, 24.11.2024, 01:16
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 23 » Աջակցություն Ստեփանակերտի թատրոնին
14:14
Աջակցություն Ստեփանակերտի թատրոնին
Գանձասար
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական թատրոնը հիմնադրվել է 1932 թվականին`  հանդիսանալով տվյալ ժամանակաշրջանում Ադրբեջանում գործող երրորդ հայկական թատրոնը` Բաքվի և Կիրովաբադ-Գանձակի թատրոններից հետո:
1949-ին Ադրբեջանի կոմունիստական իշխանությունների կողմից լուծարվել են Բաքվի և Գանձակի թատրոնները, իսկ Ստեփանակերտի թատրոնը շարունակել է իր գործունեությունը` հանդիսանալով ԼՂԻՄ գլխավոր մշակութային օջախը: 1950-ականներին կառուցելով թատրոնի շենքը` Ադրբեջանի իշխանությունները հետագայում մշտապես խոչընդոտել են շենքի վերանորոգումներին, նրա տեխնիկական հագեցվածության համար ներդրվող միջոցների հատկացմանը: 

Ղարաբաղյան պատերազմից և անկախության հռչակումից հետո թատրոնի շենքը հայտնվել է անմխիթար վիճակում. այստեղ այսօր արդեն անհնար է դարձել ներկայացումների ցուցադրումը: ԼՂՀ իշխանությունները, ըստ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նաիրա Աղաբալյանի,  ծրագրել են 2012 թվականին սկսել թատրոնի շենքի հիմնանորոգումը` առաջին փուլի համար հատկացնելով մոտ 50 միլիոն դրամ: Ըստ ղարաբաղյան իշխանությունների կազմած ժամանակացույցի՝ շենքի հիմնանորոգումն իրականացվելու է երեք փուլով` ընդգրկելով մոտ երեք տարի ժամանակաշրջան:

Թատրոնի շենքի հիմնանորոգման համար անհրաժեշտ գումարներ հայթայթելու նպատակով էլ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի և «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի նախաձեռնությամբ հուլիսի 18-ից 22-ը Լեռնային Ղարաբաղում կազմակերպվեց փառատոն, որի հասույթն ամբողջապես փոխանցվեց շենքի հիմնանորոգմանը: Ինչպես նշեց Հակոբ Ղազանչյանը, այս գումարը չնչին է, սակայն դա առաջին բարոյական աջակցությունն է մոտ 80 տարեկան թատրոնին: ԹԳՄ նախագահի տեղեկացմամբ` մոտ օրերս կբացվի հաշվի համար, միությունը հանդես կգա հայտարարությամբ` առաջարկելով Հայաստանում և Սփյուռքում գործող բոլոր թատերախմբերին, մշակութային կազմակերպություններին կազմակերպել ներկայացումներ, փառատոներ և այլ մշակութային ձեռնարկներ` այսպես աջակցելու թատրոնի հիմնանորոգմանը, որի նախահաշիվը, նախնական տվյալներով, կկազմի մոտ 1,5 միլոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Հայ թատերական գործիչներն ակնկալում են նաև հայ գործարարների և բարերարների  գործուն աջակցությունն է:

Աղբյուր`http://hayernaysor.am/1311337649
Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 766 | Ավելացրեց: admin | Տեգեր: Արմմոնո | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0