Ուրբաթ, 22.11.2024, 00:58
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 27 » Անմար է հիշատակը մեծաց
19:56
Անմար է հիշատակը մեծաց
Վահան Տերյան տուն թանգարան
Հուլիսի 24-ին Ջավախքի Գանձա գյուղը կրկին մարդաշատ էր: Արդեն 44-րդ անգամն է, որ նշվում էր մեծ պոետի` Վահան Տերյանի պոեզիայի տոնը:

Առավոտից մարդկանց  խմբերը սկսեցին այցելել պոետի տուն-թանգարան: Ովքեր առաջին անգամն էին այնտեղ, սրբազան մի երկյուղածությամբ էին համակված, անցնում էին տան հնամենի սենյակներով, հիշում պոետի կյանքի որոշ պատմություններ, մրմնջում նրա բանաստեղծությունները.«Կարծես թե դարձել եմ ես տուն, բոլորն առաջվանն է կրկին….» կամ «Իմ դուռը բաց է, եկե’ք բոլոր անուղիներդ, բաց է հոգիս….»: 

Գանձա ժամանած հյուրերը այցելեցին նաև եկեղեցի, մոմեր վառեցին, ապա շարժվեցին դեպի այն փոքրիկ սարալանջը, ուր ամեն տարի հուլիսյան մի պայծառ և թախծոտ օր, տեղի է ունենում պոեզիայի Տերյանական օրը: Կարծես տխուր հայացքով նրանց էր ժպտում  պոետի` սարալանջին փորակերտված հազիվ նշմարվող պատկերը, սակայն մի ուրույն ջերմությամբ, որի ներքո ծովացել էր ժողովուրդը: Այս գեղեցիկ տոնակատարությանը մասնակցելու էին եկել շրջանի ղեկավարները, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Տեր-Միրզախանյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանը, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը, գրող Աբգար Ափինյանը, բանաստեղծուհի, ՎԳՄ անդամ Անահիտ Բոստանջյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը  և ուրիշներ,-գրում է Akhaltskha.Net կայքը:

Հանդեսը սկսվեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Վ. Ստամբոլցյանի, ապա շրջանի մշակութի, սպորտի, հուշարձանների պահպանության և երիտասարդական հարցերով ծառայության պետ Գ. Զմոյանի ելույթով: Հանդես եկավ նաև Լևոն Անանյանը` նշելով, որ եկող տարվանից ՎԳՄ-ի և ՀԳՄ-ի կողմից պետք է կազմակերպվի հայ-վրացական պոեզիայի փառատոն-մրցույթ, և այն պետք է դարձնել միջազգային փառատոնի օր` առաջնորդվելով Տերյանի պոեզիայով, նրա պատգամով: Աբգար Ափինյանը հանձնեց մրցանակներ նրանց, ովքեր Տերյանին և նրա անմար պոեզիային մշտապես կենդանի շունչ են տալիս` տերյանամեծար գործ անելով: Այդ կապակցությամբ  դիպլոմներ հանձնվեցին Առուշան Հակոբյանինին, գրող, հրապարակախոս Ռ. Սիմոնյանին: Ելույթներով հանդես եկան նաև Վան Բայբուրթյանը, բանաստեղծուհի Սիլվա Սիփանուհին և ուրիշներ, իսկ Մերուժան Տեր-Գուլանյանը համակարգիչ նվիրեց Տերյանի տուն-թանգարանին: Ըստ նրա` պետք է այս օրը դարձնել երգի, պարի, ուրախության օր:

Վերջում հնչեց տերյանական ասմունքը, երգը` լցնելով օդը տերյանական թախիծով, պարուրելով մարդկանց սրտերն ու հոգիները տերյանական մշուշով:   


Աղբյուր`http://hayernaysor.am/1311669904

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 1153 | Ավելացրեց: admin | Տեգեր: Վահան Տերյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 5
Հյուրեր: 5
Օգտվողներ: 0