Գլխավոր » 2011»Հուլիս»21 »
Աննախադեպ աճել է Ազգային պատկերասրահի այցելուների թիվը
12:27
Աննախադեպ աճել է Ազգային պատկերասրահի այցելուների թիվը
Ազգային պատկերասրահում բացված «Դալին եւ սյուրռեալիստները» ցուցահանդեսը անցնող երկու շաբաթների ընթացքում աննախադեպ թվով` օրական 400-500 այցելու է բերել պատկերասրահ:
Ցուցասրահի ավագ հսկիչ Նարինե Ասատրյանի խոսքով` ամենաոգեւորիչը այն է, որ Դալիի աշխատանքների համար պատկերասրահ եկած այցելուները ցանկություն են հայտնում այլ ցուցադրություններն էլ դիտել:
Ասատրյանի փոխանցմամբ, այս օրերին պատկերասրահի այցելուների թիվը աճել է մի քանի անգամ. եթե նախկինում օրական այցելուների թիվը չէր անցնում 50-60-ից, ապա ցուցահանդեսի բացումից հետո նրանց թիվը առանձին օրերի անցել է 600-ից:
Ցուցահանդեսին ներկայացված են Սալվադոր Դալիի 120 գրաֆիկական աշխատանքներ Լոս Անջելեսում գործող «Արժիլե» պատկերասրահի հավաքածուից: Տոմսի արժեքը 800 դրամ է:
Կկեսօրին ցուցասրահում բազմաթիվ այցելուներ կային, սակայն բոլորը չէին, որ տպավորված էին ցուցադրված աշխատանքներից:
Այցելուներից շատերը, մինչդեռ, ասում էին, որ Երեւանում Դալիի աշխատանքները տեսնելը արդեն իսկ շատ ոգեւորիչ է:
Ցուցադրության համակարգող Իրինա Բագդամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց, որ Ազգային պատկերասահն առաջին անգամ է այսքան շատ երիտասարդ այցելուների տեսնում: Նրա խոսքով, ցուցահանդեսը, Դալիի աշխատանքները տեսնելուց զատ, իսկապես արժեքավոր գործերի ծանոթանալու բացառիկ առիթ է:
«Դալին եւ սյուրռեալիստները» ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 15-ը: