Մեր հավաստի տեղեկություններով` նոր «Մոսկվա» կինոթատրոնը հագեցած է լինելու միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանող նորագույն տեխնիկայով` Dolby թվային համակարգով:
Հետաքրքիրն այն է, որ 50 հազար բնակչություն ունեցող Ստեփանակերտում այն երկրորդ կինոթատրոնն է լինելու, իսկ ահա 1,5 միլիոնանոց Երեւանում երկուսն էլ շատ էր, մեկը փակվեց: Թերեւս արժե հաջորդ տարի «Ոսկե ծիրանը» անցկացնել Ստեփանակերտում: