«Արտ Ֆեստը» ըստ էության մշակութային միամսյակ հայտարարեց: Մայիսի 11-ից հունիսն 11-ը Երևանում սպասվում է իսկական մշակութային տոն, որը արդեն հասցրել է գրավել մշակութային գործիչների, երիտասարդ ստեղծագործողների ուշադրությունը:
Խոսելով «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնի նպատակների և այս տարի փառատոնում տեղ գտած փոփոխությունների մասին փառատոնի պրոդյուսեր Նարեկ Արշակյանը նշեց.
««Արտ Ֆեստը» օգնում է երիտասարդ, դեռևս իրենց կայացման , և կարծում եմ կյանքի ամենակարևոր փուլում գտնվեղ երիտասարդ ստեղծագործողներին ինքնադրսևորվելու, արվեստի հանդեպ ունեցած մոտեցումներն արտահայտելու, կայանալու, ինչու չէ նաև ծանոթանալու իրենց հասակակից ստեղծագործողների և նրանց աշխատանքների հետ: Վստահ եմ, որ «Արտ Ֆեստը» իր անմիջական դրական ազդեցությունը կունենա յուրաքանչյուր մասնակցի ստեղծագործական ուղղու վրա, որովհետև շատերի ճանապարհը սկսվում է հենց «Արտ ֆեստ»-ից:
Այս տարի փառատոնն իր մեջ ընդգրկեց նաև երգարվեստը, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստը, միանալով թատերական արվեստին, կինոարվեստին և կերպարվեստին: Մասնակիցների քանակը եթե համեմատելու լինենք Արտ ֆեստ 2014-ի հետ, մոտ երկու անգամ ավելացել է, և կարծում եմ դա մեծ ձեռքբերում է, սա խոսում է այն մասին որ «Արտ ֆեստը» երիտասարդների համար սպասված, սիրված և պահանջված փառատոն է: Նշեմ նաև, որ այս տարի փառատոնին մասնակցելու վերաբերյալ բազմաթիվ արձագանքներ կան արտերկրի մեր երիտասարդ հայրենակիցների կողմից: Այդ փաստը մտորելու առիթ է տալիս` ապագայում Արտ Ֆեստի համար համահայկական մշակութային փառատոնի ձևաչափ մշակել, որտեղ յուրաքանչյուր հայ երիտասարդ ստեղծագործող կունենա իր հայրենիքում ինքնաարտահայտվելու հարթակ»:
ԱՐՏ ՖԵՍՏ երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին (Հեռ.` 055-67-12-77)
Աղբյուր` Jurnal.am
|