Արտո Թունջբոյաջյանը այս տարի փետրվարին դարձավ «Գրեմի 2011»-ի դափնեկիր՝ արժանանալով «Ոսկե գրամոֆոն»-ի: Արտոն մրցանակին արժանացել է իր «Miho: jouiney to the Mountain» (Միհո՝ ճամփորդություն դեպի լեռը) երաժշտական ալբոմի ձայնագրմանը մասնակցելու համար, որի իրականացման նախաձեռնողը հայտնի երաժիշտ, սոպրանո սաքսաֆոնահար Փոլ Ուինթերն էր: Նոր ալբոմը ճանաչվել է նյու-Էյջ ոճի լավագույն ալբոմ, որի ձայնագրության համար վերջինս ստեղծել է The Paul Winter Consort խումբը:
Պետք է նաև նշել, որ հիմա Արտոն նաև HUMAN ELEMENT նորաստեղծ խմբի անդամ է: Այսօրվանից սկսած Արտո Թունջբոյաջյանը ելույթ է ունենալու «Մեցցո» ակումբում:
Նա լրագրողների ասել է, որ Armenian Navy Band-ից (նշենք, որ Armenian Navy Band-ը Արտոյի հերթական նախագծերից է, որը ստեղծվել է 1998-ին, երբ նա եկել է Երևան՝ առաջին միջազգային ջազ փառատոնին մասնակցելու համար) հեռացել է երաժիշտներից Աշոտը, որից հետո շատ դժվար է բեմ բարձրանալը: Արտոն իր խոսքում նշել է, որ Հայաստանը շատ լավ հնարավորություններ ունի, բայց աշխարհում եկել են ճշգրիտ ժամանակները: Հայաստանը թեև փոքր երկիր է, բայց ուրիշ հնարավորություններ ունի, օրինակ՝ բնությունը և ուտելիքները մաքուր պահելու և արվեստագետակենտրոն դառնալու: Նա նաև նշել է, թե բոլորը պետք է հասկանան, որ եթե նախկինում թեև լույս չկար, ջուր չկար, բայց մարդիկ կային, և մարդիկ աղքատ չէին զգում իրենց, բայց այսօր մարդը թեև ամեն ինչ ունի՝ և համակարգիչ, և ավտոմեքենա ու էլի շատ բաներ, բայց իրեն աղքատ է զգում:
Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_26713.html
|