Գլխավոր » 2011»Հուլիս»12 »
Աշխարհահռչակ ռեժիսորը կներկայացնի «Փարաջանով» նախագիծը
16:52
Աշխարհահռչակ ռեժիսորը կներկայացնի «Փարաջանով» նախագիծը
Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանն այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը ներկայացնելու է «Փարաջանով» նախագիծը: Հենց այս նախագիծն էլ ռեժիսորը համարում է ամենակարևորն` «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ փառատոնում ներկայացրած իր աշխատանքներից:
Տեղեկացնենք, որ «Փարաջանով» նախագծի շրջանակում ռեժիսորը ներկայացնելու է Փարաջանովի արվեստը ներկայացնող մի ֆիլմ, որը նկարահանել է ուկրանիացի ռեժիսոր Ալյոնա Ֆետիսովայի հետ և որում նույիսկ դեր է խաղացել:
Բացի այդ` այս տարի ռեժիսորը հայ հանդիսատեսին ներկայանում է իր նոր «Շների պատմություն» ֆիլմով:
«Ինձ համար շատ կարևոր էր ավարտին հասցնել «Շների կղզին» ֆիլմի թեման: Կարևոր էլ զգալ ու հասկանալ, թե 100 տարի հետո նույն քաղաքում նույն ժողովրդի մեջ ինչպես է այդ ավանդույթը շարունակվում, ինչպես է այն ազդել իրենց առօրյայի ու կենցաղի վրա, ու չէի պատկերացնում, որ այդքան թաքնված բաներ կան Թուրքիայի հասարակության մեջ շների հետ կապված, այդքան պայքարներ կան շներին փրկելու ու թաղերում պահելու համար»,- մանրամասնեց Ս. Ավետիքյանը:
Նշենք, որ «Շների պատմություն»-ը ֆիմի երևանյան պրեմիերան տեղի է ունեցել երեկ` Մոսկվա կինոթատրոնում: