Հինգշաբթի, 21.11.2024, 19:04
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » Աստրախանում ցուցադրվելու են հայազգի նկարչուհի Ռոզա Դավթյանի աշխատանքները
00:17
Աստրախանում ցուցադրվելու են հայազգի նկարչուհի Ռոզա Դավթյանի աշխատանքները
Հուլիսի 8-ին Պ. Դոգադինի անվան Աստրախանի պետական պատկերասրահում բացվելու է աստրախանցի հայտնի նկարչուհի Ռոզա Դավթյանի (1921-2001) նկարչական և գրաֆիկական ցուցահանդեսը: Այն նվիրվելու է նկարչուհու 90-ամյա հոբելյանին:

Ցուցահանդեսին ներկայացելու են պատկերասրահին պատկանող 14 նկար և նկարչուհու զարմիկի անհատական հավաքածուից 36 նկար: 10-ից ավելի նկարներ ցուցադրվելու են առաջին անգամ: Բացի դրանից, ցուցահանդես այցելողները կծանոթանան նկարչուհու փաստաթղթերի, լուսանկարների և այլ արխիվային նյութերի հետ:

Ռոզա Դավիդյանը ծնվել է 1921թ-ին Բաքվում: Ծնունդից մի քանի ամիս անց նրա ընտանիքը տեղափոխվել է Աստրախան: Նկարչուհու ստեղծագործական ողջ ուղին կապված է հենց Աստրախանի հետ: Նրա աշխատանքների գերակշիռ մասը Աստրախանի բնանկարներն ու ծաղիկներն են: Առավել հայտնի նկարներն են «Գարունը Վոլոգդայում», «Մեծ ջուրը», «Նոր կամուրջը» և այլն, հաղորդում է պատկերասրահի պաշտոնական կայքը:

Դավթյանը եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, ունեցել է իր սեփական նկարչական խմբակը: Նրա աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ պատկերասրահնորում, իսկ 2006թ-ին Դավթյանը մասնակցել է հայ նկարիչների ցուցահանդեսին, որը նվիրված էր Ռուսաստանում Հայաստանի տարվան:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74011/

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 666 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0