Հինգշաբթի, 21.11.2024, 19:23
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » «Ազգ». Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու թանգարանից գողացված մանրանկարները աճուրդում չեն վաճառվել
18:48
«Ազգ». Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու թանգարանից գողացված մանրանկարները աճուրդում չեն վաճառվել
մանրանկար
Թերթը գրում է, որ թեպետ Սպահանի հայոց թեմի առաջնորդարանը, վերահաստատելով օրաթերթում տպագրված հոդվածը, որ Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու թանգարանի մանրանկարները գողացված են եւ աճուրդի հանված Անգլիայում, այնուամենայնիվ հաղորդագրության մեջ չի նշում աճուրդի հանող հաստատության, թվականի եւ ընթացքի մասին որեւէ մանրամասնություն: Փաստորեն առաջնորդարանի պատասխանատուները որեւէ կոնկրետ տեղեկություն չունեն ոչ միայն կատարվածի մասին, այլեւ անկարող են պարզել գողության ճշգրիտ կամ մոտավոր թվականը:

«Իրանի մեր աղբյուրը դիմել է Ներսես քահանա Ներսիսյանին, որը Լոնդոնում աճուրդներ կազմակերպող հանրահայտ ընկերությունների հայկական գործերով խորհրդատուն է եւ British Museum-ի հայկական, ինչպես նաեւ Քրիստոնյա Արեւելքի բաժնի վարիչը, որը ժխտել է աճուրդի պարագան:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, Ներսես քահանա Ներսիսյանը հունիսի 10-ին էլեկտրոնային հասցեով` eghishe@rambler.ru, ստանում է հետեւյալ գրությունը. «Ուղարկում եմ 5 մանրանկար, որոնցից 2-ը` Սարգիս Պիծակ եւ Կիրակոս, մագաղաթի վրա, իսկ մյուսները` թուղթ: Մյուզիեմը ինչքա՞ն կվճարի դրանց համար: Հարգանքներով` Եղիշե»:

Տեր հայրը դիմումը թողնում է անպատասխան: Երկու օր անց հայտնվում են երկու հայեր` տեր հոր պատասխանը ստանալու նպատակով: Տեր Ներսեսը հավանաբար հենց առաջին անձն է, որ կարող էր տեղյակ լինել աճուրդից եւ նույնիսկ կանխել այն, սակայն դրա համար իրավատիրոջ` Սպահանի առաջնորդարանի հանձնարարականի կարիքն ուներ: Ամենայն հավանականությամբ նա Սպահանի առաջնորդարանի վստահելի մասնագետների ցանկում ներառված չէ, որովհետեւ առաջնորդարանը հարկ չի համարել որեւէ ձեւով դիմել նրան, գուցե եւ ինչ-որ չափով անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար:

Դրա փոխարեն Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանից նրա նամակին պատասխանում են, որ չեն հավանում նրա ոճը, չեն կարող մանրամասնություններ հաղորդել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված կլինեն խնդրով: Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանից խորհուրդ են տալիս հավելյալ տեղեկությունների համար դիմել Սպահանի հայոց թեմի առաջնորդ Բաբկեն սրբազանին: Վերջինս գրությամբ հորդորում է տեր հորը` ազգային գանձերի ապահովությունը չվտանգելու համար խուսափել նման հրապարակումներից, եւ որ «կարեւորը խաղող ուտելն է, ոչ թե այգեպան ծեծելը»: «Անմիջապես հրապարակ ենք իջնում, երբ Նախիջեւանում հայկական խաչքարերն են պղծվում, բայց երբ դա պատահում է մեր աչքի տակ, մեր տնից, չենք ուզում «պահակին ծեծել», պատասխանում է քահանան»,- գրում է «Ազգը»:


Աղբյուր`http://news.am/arm/news/68136.html

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 1202 | Ավելացրեց: admin | Տեգեր: մանրանկար, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0