Հինգշաբթի, 21.11.2024, 19:23
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » Բելա Տարը ներկայացրել է իր «Թուրինյան ձին» երևանյան «Ոսկե ծիրանի» շրջանակներում
20:42
Բելա Տարը ներկայացրել է իր «Թուրինյան ձին» երևանյան «Ոսկե ծիրանի» շրջանակներում
Բելա Տար
«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի թվում է աշխարհահռչակ հունգարացի կինոռեժիսոր Բելա Տարը: Փառատոնի շրջանակներում կայանալու է նրա «Նզովք», «Լոնդոնցի մարդը» և «Թուրինյան ձին» ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Նա իր վերջին «Թուրինյան ձին» ֆիլմից հետո հայտարարեց, որ հրաժեշտ է տալիս կինեմատոգրաֆիային: Ինպես ռեժիսորը նշեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա պարզապես չի ցանկանում կրկնվել և դրանով իսկ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել իր երկրպագուների հանդեպ: Նա նաև նշեց, որ Հայաստանի և հայ կինոյի մասին համարյա ոչինչ չգիտի:

Բելա Տարը ծնվել է 1955 թ-ին Հունգարիայի Պեչ քաղաքում: 16 տարեկանում սկսել է իր կարիերան` որպես սիրող կինոռեժիսոր: Աշխատել է նաև նավաշինարանում` որպես վարպետ և բեռնակիր: 1977-ին «Ընտանեկան բույն» խաղարկային ֆիլմով կայացել է նրա դեբյուտը: Բեռլինի Գերմանիայի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայում պրոֆեսորի օգնական է:

«Թուրինյան ձին» ֆիլմի նկարահանման համար շարժառիթ է հանդիսացել Ֆրիդրիխ Նիցշեի լռության տասնմեկ տարիների մասին միֆական պատմությունը: Ռեժիսորն այս ֆիլմը համարում է իր կինոռեժիսորական կարիերայի արժանի ավարտը, քանի որ հենց Նիցշեն է առաջինը խոսել նիհիլիզմի` որպես մեր` անցյալի իդեալների ու արժեքների կործանման ժամանակաշրջանը բնորոշող գծի մասին: Աստծո մահվան ու նիհիլիզմի տեսությունները ոչ միայն գերմանացի փիլիսոփայի, այլև հունգարացի ռեժիսորի ֆիլմերի հիմնաքարն են: Բելա Տարը չի սիրում, երբ իր ֆիլմերն անվանում են «մետաֆիզիկական» և շրջանցում է փիլիսոփայական ընդհանրացումները: Նա հորդորում է իր հանդիսատեսին չզբաղվել ինտելեկտուալ աշխատանքով, փոխարենը «հավատալ աչքերով ու լսել սրտով»:

Քննադատները Տարին հաճախ համեմատում են Տարկովսկու, Անտոնիոնիի, Անգելոպուլոսի հետ, իսկ կինոգետները համարում են իրական, ճշմարտացի «ֆանտազյոր»: Նրա սև-սպիտակ ֆիլմերը ծայրահեղական են, բացարձակ նոր կինոմատոգրաֆ ստեղծելու փորձ, կարծես` կինոյի այս ողջ հարյուրամյա պատմությունը չի էլ եղել:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74551/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 764 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թուրինյան ձին, Բելա Տար, Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0