Կիրակի, 22.12.2024, 11:48
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 3 » BookCrossing-ը հուլիսի 3-ին կանցնի բոլոր խաչմերուկներով
17:57
BookCrossing-ը հուլիսի 3-ին կանցնի բոլոր խաչմերուկներով
«BookCrossing»
BookCrossing-ը շարժում է, որն ուղղված է  ընթերցասեր հասարակությանը` եւս մեկ անգամ հաճելին ու օգտակարը միատեղելու նպատակով: Հուլիսի 3-ին ժամը 18-ին Կասկադի այգում` Ա. Թամանյանի արձանի հետեւի մասում, BookCrossing-ն անհամբեր սպասելու է բոլոր նրանց, ովքեր պատրաստ են իրենց սիրելի գիրքը նվիրել անծանոթ մի ընթերցասերի եւ փոխարենը նվեր ստանալ նրա սիրելի գրքերից մեկը: BookCrossing Armenia-ի կազմակերպիչները կբաժանեն իրենց տարբերանշանը եւ համապատասխան գրությունները, որոնք կփակցվեն գրքերի վրա: Այնուհետեւ բոլոր մասնակիցներն իրենց գրքի մեջ կգրեն իրենց անուն ազգանունը (ցանկության դեպքում` հեռախոսահամար) եւ կփոխանակվեն գրքերով:

BookCrossing-ն առաջին անգամ Հայաստանում է. այս մասին ԵՐԿԻՐ-ին տեղեկացրեց շարժման նախաձեռնող Արման Ղարիբյանը: Նրա խոսքերով ` շարժման նպատակը ամբողջ աշխարհը գրադարանացնելն ու մարդկանց մեջ գրականության հանդեպ սեր արթնացնելն է: «Նման շարժման միջոցով ցանկանում ենք զարգացնել ընթերցանությունը, եւ շատ մարդկանց ներգրավել BookCrossing-ի մեջ: Բայց ներգրավել ասածը հարաբերական բնույթ է կրում, քանի որ գիրք կարդացողն այսպես, թե այնպես կարդում է, չկարդացողն էլ` չի կարդում»,-ասաց Ղարիբյանը:

Հարցին, թե ինչպես ծնվեց այս շարժումը Հայաստան «մտցնելու» գաղափարը, Ա.Ղարիբյանը պատասխանեց, որ Հայաստանում ընթերցասերները նույնիսկ տեղեկացված չէին այս հիանալի շարժման մասին` «ուստի, մեծ ջանքեր գործադրելով, մենք եւս փորձեցինք հետ չմնալ եւ միջազգային չափանիշներին համապատասխան` այն Հայաստանում էլ անցկացնել»,- նշեց Ա.Ղարիբյանը` հավելելով, որ շարժման օրինակով կարող ենք ցույց տալ ամբողջ աշխարհին հայ մարդու իրական` կարդացող դեմքը: Շարժման նախաձեռնողները ցանկանում են միջոցառման միջոցով գիրքը չարիք համարող մարդկանց եւս մեկ անգամ իրենց համոզմունքներում կասկածելու առիթ տալ, եւ արդյունքում գտնել նոր` ընթերցասեր ընկերներ:Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում իրենք, հասնելով մեծ հաջողությունների, ոչ միայն հնարավորություն կունենան մրցել միջազգային BookCrossing-ի հետ, այլ նաեւ կգերազանցեն նրանց` մասնակիցների թվի քանակով.ՙԿարեւորը հայ BookCrosser-ներն ակտիվ լինեն եւ ինչքան հնարավոր է` ավելի շատ մարդկանց ներգրավեն՚,-պարզաբանեց Ա. Ղարիբյանը:Նա նշեց նաեւ, որ ծրագիրը դժվար էր ներմուծել մեզ մոտ, քանի որ շատերը կարծում էին, թե Հայաստանը դեռ չի գտնվում «այն մակարդակինե...

Նշենք, որ սոցիալական կայքերում տարածված հաղորդագրության համաձայն` ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել արդեն մոտ 500 մարդ...

Միջոցառումը կկրի շարունակական բնույթ, թե ոչ` կախված է յուրաքանչյուրիս մասնակցության ակտիվությունից:

Պերճուհի Գեւորգյան


Աղբյուր`http://www.yerkir.am/am/news/9143.htm

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 752 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0