7 օր ծիրան-կինոյով ապրել պատրաստվող Երեւանը նաեւ երաժշտություն է լսելու:): "Ոսկե ծիրան” 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 11-ին կմեկնարկի ու դեռ այլ շատ առիթներով մեր մայրաքաղաքը երաժշտությամբ կլցնի "BRAVO City Music Fest”-ը:
Երեւանի երաժշտական փառատոնը գալիս է` մեր քաղաքի երեկոները տոնական դարձնելու, երեւանցիների ու Հայաստանի մայրաքաղաքի հյուրերի տրամադրությունը բարձրացնելու ու, ամենակարեւորը, լավ երաժշտություն ներարկելու` "Fest”-ային ֆորմատի մեջ, ցանկացած ձեւաչափերից ազատ :
"BRAVO” փառատոնի շրջանակներում հուլիսի 11-ին Շառլ Ազնավուրի հրապարակում կայանալիք առաջին համերգին իմ, քո, ընկերներիդ ու սիրելիիդ, ում հետ գալու ես "Մոսկվա” կինոթատրոնի մոտ` երաժշտական լավ ժամանց անցկացնելու, բրավոներն է ակնկալելու տաղանդավոր Արամ MP3-ը:): Հումորիստ-երաժշտին նվագակցելու է "Art Voices” բենդը: Ջեմ-սեշններն անպակաս են լինելու. Արամին բեմում ընկերակցելու են նաեւ Գարիկ Պապոյանն ու Սուրեն Առուստամյանը:
Հուլիսի 12-ին "BRAVO” ենք ասելու ու Ռոլանդ Գասպարյանի խոսքերով` քեֆ ենք անելու "Reincarnation” ռեգգի-բենդի հետ: Տղաներին համերգի ընթացքում միանալու են այլ շատ հայտնի տղաներ:): Ամսի 13-14-ին ոչ պակաս հաճելի ու երաժշտական երեկոներ են սպասվում. բոլոր փակագծերը առաջիկայում կբացի BRAVO.am-ը:): Փառատոնային 5-օրյակը կփակվի ֆոլք-ռոքով` հայկական "Dogma”-ի կատարմամբ:
Փողկապային ու պաշտոնական ոչ մի վիճակներ, միմիայն երեւանյան հաճելի երեկոներ` ուղեկցվող տրամադրություն ստեղծող երաժշտությամբ ու բրավոներով:
"BRAVO City Music Fest”-ի կազմակերպիչներն են "Evolution”-ը, BRAVO.am-ը` "Ոսկե Ծիրան”-ի հետ համատեղ: Bravo գոչելու առիթներ դեռ շատ կունենաք:):