Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 »
Բրիտանական խորհուրդը «Ոսկե ծիրանի» շրջանակում հատուկ մրցանակ է սահմանել
21:40
Բրիտանական խորհուրդը «Ոսկե ծիրանի» շրջանակում հատուկ մրցանակ է սահմանել |
Բրիտանական խորհրդի և «Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի միջև ձևավորված շարունակական համագործակցությունն այս տարի ընթանալու է նոր ձևաչափով: Բրիտանական խորհրդի` նոր «Մշակույթի առաջնորդներ միջազգային ծրագրի» շրջանակում հուլիսի 11-12-ը կանցկացվի մշակույթի կառավարման դասընթաց:
Երկօրյա այս դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրելու մշակութային ծրագրերի իրականացման բիզնես ռազմավարությունն ու պլանավորումը, կուսումնասիրեն ֆինանսական նոր միջոցների ներդրման մեխանիզմները:
Մշակույթի առաջնորդներ միջազգային ծրագիրը մեկնարկելու է այս տարվա հուլիսին` նպատակ ունենալով ստեղծել մշակույթի առաջնորդների ցանց և նպաստել փորձի փոխանակմանը: Դասընթացները վարելու են Միացյալ Թագավորությունից Ռոջեր Մըքենը և Հուսեին Քարիմբոյը: Ռոջեր Մըքենը դասավանդում է մշակույթի կառավարում Լոնդոնի Մետրոպոլիտեն և Լոնդոնի Սաութ Բենք համալսարաններում: Հուսեին Քարիմբոյը համագործակցում է Ավստրալիայի մի շարք կինոփառատոնների հետ, իսկ 2007 թվականից ապրում և ստեղծագործում է Միացյալ Թագավորությունում` աշխատելով Sheffield Doc/Fest փառատոնում
Բրիտանական խորհրդի աջակցությամբ Հայաստան կժամանեն Միացյալ Թագավորությունում ճանաչված կինոքննադատ և պատմաբան Դերեկ Մալքոլմը և BAFTA մրցանակակիր Պավել Պավլիկովսկին: Նրանք վարպետության դասընթացներ կանցկացնեն հայ ուսանողների համար:
Դերեկ Մալքոլմը շուրջ երեք տասնամյակ աշխատել է The Guardian օրաթերթում որպես կինոքննադատ, Բրիտանական ֆիլմերի ինստիտուտի խորհրդի անդամ է և Լոնդոնի փառատոնի նախկին տնօրենը: 1990-ականներին Պավել Պավլիկովսկին առավելապես հայտնի էր իր վավերագրական ֆիլմերով, այնուհետև նա անցում է կատարում դեպի գեղարվեստական կինո և արժանանում BAFTA մրցանակին:
Նախորդ տարի ձևավորված ավանդույթի համաձայն, այս անգամ ևս Բրիտանական խորհուրդը փառատոնի շրջանակում հատուկ մրցանակ է սահմանել: «Փառատոնի նոր անուն» մրցանակը կշնորհվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ակտիվ և խոստումնալից մասնակցին: Հաղթող մասնակիցը կմասնակցի Բրիստոլում անցկացվողEncounters միջազգային կինոփառատոնին նոյեմբերի 16-20-ը, ձեռք կբերի նոր կապեր ու կծանոթանա բրիտանական կիոնարտադրությանը:
Աղբյուր`http://hetq.am/arm/news/2581/
|
Կատեգորիա: Կինո |
Դիտումներ: 635 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|