Երեկ գիշեր թուրքական «Սինեմա TV» հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է 1915 թվականի ջարդերի մասին մանրամասներ ներկայացնող «Հանցանքի բանակ» կինոնկարը, գրում է Asekose.am կայքը: Այս ժապավենը նվիրված է ֆրանսահայ գրող և Դիմադրության շարժման նահատակներից մեկի` Միսակ Մանուշյանի կյանքին: Ֆիլմի ռեժիսորն է Ռոբերտ Կետիկյանը: Ճիշտ է, թուրք հանդիսատեսները Ստամբուլի 29-րդ կինոփառատոնի շրջանակներում արդեն հնարավորություն ունեցել էին ծանոթանալու այս աշխատանքին, սակայն սա առաջին անգամն է, երբ նման նյութը հեռարձակվում է հեռուստատեսությամբ: Կինոնկարում մանրամասնորեն ներկայացված են Մեծ Եղեռնի պատկերները, որին զոհ է գնում նաև Մանուշյանի ամբողջ ընտանիքը: Այնուհետև ներկայացվում է նրա կյանքը տարագրության մեջ և նրա պայքարը նացիստների դեմ մինչև իև հերոսական մահը: Ֆիլմն ավարտվում է Մանուշյանի հայտնի խոսքերով. «Բոլոր հայերի պես ես էլ որբ եմ»: