Գլխավոր » 2011»Հուլիս»4 »
Չայկովսկու անվան մրցույթի Գրան պրին շնորհվել է հայ երաժշտի սանին
13:42
Չայկովսկու անվան մրցույթի Գրան պրին շնորհվել է հայ երաժշտի սանին
Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի Գրան պրին շնորհվել է ռուսաստանցի դաշնակահար Դանիիլ Տրիֆոնովին: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը: Դափնեկրի անունը հայտարարվել է հուլիսի 2-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի Համերգային սրահում, որտեղ անցկացվել է եզրափակիչ գալա համերգը:
Հատկանշական է, որ Դանիիլ Տրիֆոնովը Քլիվլենդի երաժշտական ակադեմիայում դասավանդող հայազգի հայտնի երաժիշտ Սերգեյ Բաբայանի աշակերտն է:
Ավելի վաղ 20-ամյա Տրիֆոնովն արժանացել էր նաև դաշնամուրի մևցույթի առաջին մրցանակի: 2011թ. նա հաղթել էր Թել Ավիվում Արթուր Ռուբենշտեյնի անվան երիտասարդ դաշնակահարների մրցույթում, իսկ 2010-ին Վարշավայում Շոպենի մրցույթում նա գրավել էր 3-րդ տեղը: Դաշնակահարն այժմ սովորում է Քլիվլենդի երաժշտական ակադեմիայում:
Հիշեցնենք, որ Չայկովսկու անվան միջազգային երաժշտական մրցույթում «Թավջութակ» անվանակարգում հաղթել է Հայաստանը ներկայացնող անվանի երաժիշտ Նարեկ Հախնազարյանը: Նա որպես մրցանակ կստանա 20 հազար եվրո: