Շաբաթ, 23.11.2024, 17:00
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 7 » «Չորս կին` մեկ մարմին»
13:53
«Չորս կին` մեկ մարմին»
Անի Բայաթյան
Անի Բայաթյանի` տղամարդու կողմից գրված նամուսը:)

Հուլիսի 6-ին Կամերային թատրոնի փոքր դահլիճի բեմում կայացավ Արտավազդ Բայաթյանի հեղինակային մոնոլոգներից 4-ի հիման վրա բեմադրված «Չորս կին` մեկ մարմին» մոնոներկայացումը, որտեղ իր խաղով հանդես եկավ Անի Բայաթյանը:

«Քանի որ հայրս մոնոլոգներ շատ ունի գրած, ես որոշեցի մոնոներկայացում պատրաստել,  ասել այն, ինչ ուզում է ասել հեղինակը. տվյալ դեպքում ես պարզապես փոխանցող եմ: Ասեմ, որ Անին` ես, այդ ամենը չէր ասի, դա կասեին այն կանայք, ովքեր ավելի տարիքով են ու կյանքի փորձ ունեն»,- BRAVO.am-ին ասաց Անի Բայաթյանը` հավելելով, որ բեմադրության մտահղացումն իրենն է,-«2009 թվականից խաղացել եմ այս ներկայացումն ակումբներում, իսկ ամբողջությամբ այն եղել է Կամերային թատրոնի բեմում` «Դառը շոկոլադ` քաղցր համով» անվամբ: Հիմա միացրել եմ չորսն ու դարձրել «Չորս կին` մեկ մարմին», իսկ նախորդ տարբերակում կոչվում էր «Նամուս կամ նամուսի զոհերը»»:

Մոնոներկայացման առաջին մոնոլոգի`«Նամուսի զոհեր»-ի  հերոսուհին  քսան տարվա մանկավարժ է, ով աման է լվանում: Հաջորդի հերոսուհին սովորական մի աղջիկ է, ով ամեն օր ստիպված է լինում օգտվել երթուղային տաքսիներից եւ պատմում է, թե ինչեր են տեղի ունենում ճանապարհին, ինչպես է երթուղային տաքսին իր համար դառնում ճակատագրական: Երրորդի ` «Տանը մնացած»-ի  հերոսուհին զբաղվում է տանը մնացած աղջիկների  ամուսնությամբ, խորհուրդներ տալիս: Նա մի տգեղ  կին է, ով շատերի կարծիքով չէր ամուսնանալու, բայց այդ խոսակցություններն իսկ առիթ են դարձել, որ տղամարդիկ նրան ավելի շուտ նկատեն, քան իր գեղեցիկ քույրերին: Հաջորդ`«SMS ծառայություն» մոնոլոգի կերպարը բջջային օպերատոր է, ով իր վառ երեւակայությամբ ստեղծել է հաղորդագրությունների մի փաթեթ:


Մոնոլոգների յուրաքանչյուր կերպարին հատուկ է իր բնավորությունն ու դերասանական խաղը: Դերասանուհին նշեց, որ ներկայացման ժամանակ բեմից հնչող սարկազմը , երբեմն, անգամ վիրավորել է հանդիսատեսին. «Ուրեմն մի բան տեղ է հասել: Այս ներկայացման մեջ կան բառեր ու մտքեր, որոնք լսելիս պետք է ոչ միայն ծիծաղել, այլեւ ընկալել. ծիծաղ առաջացնող այդ խոսքերի տակ մեծ իմաստ է թաքնված: Ես ինքս շատ բան եմ սովորում այն ամենից, ինչ ասում եմ: Ինձ համար շատ կարեւոր է, որ այս մոնոլոգները, որոնք վերաբերվում են կանանց, գրվել է տղամարդու կողմից»:

Մեզ հետ զրույցում Անին ասաց, որ չորս կերպարներից յուրաքանչյուրում իրենից մի մասնիկ կա, բոլորն էլ հավասարաչափ սիրում է. «Կա պահ, որ ավելի շատ դուր է գալիս առաջինը`   «Նամուսի զոհերը»: Կան մարդիկ, ովքեր չգիտեն` ինչ է նամուսը, իսկ Մաքրուհին փորձում է ցույց տալ այն: Շատ եմ սիրում «Տանը մնացածը», որը շատ թեթեւ է, «Երթուղային տաքսին», «SMS ծառայությունը». յուրաքանչյուրը յուրովի եմ ընդունում»: Խոսելով փոքր բեմի ընտրությունից` մեր զրուցակիցն ասաց, որ կարիք չի տեսնում ներկայացումը մեծ բեմ բարձրացնել, քանի որ փոքրը նպաստում է մտերմիկ տրամադրության ստեղծմանն ու խոսքը տեղ հասցնելուն:


Ներկայացման ժամանակ խաղից բացի, դերասանուհին փորձեց պահել հանդիսատեսի հետ շփումը, նրանց կողմից հնչած մեկնաբանությունների հիման վրա իմպրովիզներ արեց:

«Չորս կին` մեկ մարմին» մոնոներկայացումը կլինի նաեւ հուլիսի 13-ին:


Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/


Աղբյուր`http://www.bravo.am/news/%C2%AB%D5%B9%D5%B8%D6%80%D5%BD-%D5%AF%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%AF-%D5%B4%D5%A1%D6%80%D5%B4%D5%AB%D5%B6%C2%BB/

Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 958 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0