Հինգշաբթի, 12.12.2024, 01:14
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 14 » Դավիթ Թուջարյանն այսօր լրագրողներին է ներկայացրել իր նոր ձայնասկավառակը (տեսանյութ)
12:59
Դավիթ Թուջարյանն այսօր լրագրողներին է ներկայացրել իր նոր ձայնասկավառակը (տեսանյութ)
Սերժ
Երգիչ Դավիթ Թուջարյանը (Սասունցի Դավիթը) այսօր լրագրողներին է ներկայացրել իր նոր ձայնասկավառակը, որը ներառում է 12 երգ և կոչվում «Բա որ ասում էիր»:

Դավիթ Թուջարյանը խոսել է նաև 6/8 չափի մասին, և թե ինչու է ինքը հիմնականում այդ չափում հանդես գալիս։ Նրա խոսքերով, 6/8-ը ուրախ ժանր է, որի կարիքը ժողովուրդն ունի, հետաքրքիր և յուրօրինակ է, և մեծամասնությունը այն սիրում է: Երգիչը նշել է, թե մենք տխուր ազգ ենք, իսկ այդ չափով հանդես գալը նպաստում է ուրախ լինելուն:

Դավիթի մայրը՝ Գայանե Աստվածատրյանը, որը նաև նրա երգերի հեղինակն է, նշել է, որ ստեղծագործելիս որևէ չափանիշ հաշվի չի առնում. «Քանի որ որդուս գիտեմ, աշխատում եմ այնպիսի երգեր գրել, որոնք նրա հոգուն մոտ են»: Դավիթ Թուջարյանը նաև նշել է, որ ցանկացած չափով երգելիս անհրաժեշտ է որակյալ կատարում: Երգարվեստի արդի վիճակից էլ գերադասում է իր օրինակով խոսել: Նշեց, որ ինքն էլ շատ թերություններ ունի, բայց պրոֆեսիոնալ է:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ի՞նչ նկատի ունի Դավիթը, երբ ասում է՝ տխուր ազգ ենք, և ի՞նչն է նրան մեր իրականության մեջ ամենից շատ անհանգստացնում, Դավիթ Թուջարյանը պատասխանեց, որ ազգի տխրությունը գալիս է մեր ազգի տխուր պատմությունից: Հարցին՝ իսկ ներկան տխրելու առիթ չի՞ տալիս արդյոք, պատասխանեց. «Մեր ժողովուրդը ինչքան դառնացած է եղել մինչև հիմա, ես կուզեի որ մեր ներկան լցվեր խինդով, այսինքն՝ մեր պետությունը բարգավաճեր ամեն բնագավառում, որ ժողովուրդը կարողանար իրեն լավ զգալ,այսինքն՝ ես երգիչ եմ, և ինձ հարկավոր է այն, ինչ իմ միջից դուրս է գալիս, կարողանամ իրականացնել, և դռները ինձ համար բաց լինեն, ու խոչընդոտներ քիչ լինեն»: Սակայն երգիչը նկատել է, որ վերջին տարիներին երկրում դրական առումով փոփոխություններ կան, որ պետությունը այդքան դժվարություն տեսնելուց հետո հիմա բավական առաջընթաց է գրանցել, այսինքն՝ առաջընթաց կա և կլինի:

«Ես վստահում եմ կառավարության բոլոր անդամներին, որ նրանք հոգ են տանելու բոլորի մասին, և եթե յուրաքանչյուրս այսպիսի խոսքերով քաջալերենք նրանց, նրանք այդ պարտավորությունը կվերցնեն իրենց վրա։ Իհարկե, շատերը կաղում են, բայց վստահ եմ, որ լավ է լինելու»,- եզրափակեց իր խոսքը երգիչը։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_26418.html





Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 887 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0