Գլխավոր » 2011»Հուլիս»28 »
Դոնի Ռոստովում Հայկական վիրտուալ քոլեջի մասնաճյուղ է բացվում
15:26
Դոնի Ռոստովում Հայկական վիրտուալ քոլեջի մասնաճյուղ է բացվում
Դոնի Ռոստովում Հայաստանում գործող Հայկական վիրտուալ քոլեջի մասնաճյուղ է բացվում:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի լրատվական կենտրոնը, նոր նախագիծը կսկսի գործել սեպտեմբերի 2-ից:
Հայկական վիրտուալ քոլեջը Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նորագույն ուսումնական հաստատությունն է, որն իր առաջադեմ մեթոդների շնորհիվ մեծ ներդրում է կատարում կրթության ոլորտում: Քոլեջի նպատակը բոլոր ցանկացողներին հայագիտության ոլորտում արմատական կրթություն ստանալու հնարավորության ընձեռումն է` online կրթության միջոցով:
Ներկայումս Հայկական վիրտուալ քոլեջում գործում է երեք ֆակուլտետ` հայոց լեզվի, պատմության եւ մշակույթի: