Գլխավոր » 2011 » Հուլիս » 10 »
Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում կոռուպցիան չկա՞
12:45
Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում կոռուպցիան չկա՞ |
Հուլիսի 9-ին, Հայաստանի նախագահին կից Հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովի հերթական նիստն է տեղի ունեցել, որին հրավիրվել էին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ Վարդգես Բարսեղյանը, հայտնում է Հանրային խորհուրդը։
Վարդգես Բարսեղյանը մի քանի խնդիր ներկայացրեց, որոնցից հատկապես առանձնացրել է լսարանների տեխնիկական հագեցվածության անհրաժեշտությունը։ Անդրադառնալով կրթական գործընթացում առկա կոռուպցիային՝ նա վստահությամբ հայտարարել է, որ բուհում դրա նման բան չկա։ Հարց է բարձրացվել բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների քաղաքականացվածության մասին, ինչին ի պատասխան Բարսեղյանը նկատել է, թե բուհի այդ կառույցը քաղաքականացված չէ։
Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովը համագործակցում է Հայաստանի հեղինակավոր բուհերի ուսխորհուրդների հետ՝ նրանց խնդիրները բացահայտելու նպատակով:
Աղբյուր`http://politnews.am/29/3287/%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%AB-%D6%87-%D5%AF%D5%AB%D5%B6%D5%B8%D5%B5%D5%AB-%D5%AB%D5%B6%D5%BD%D5%BF%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%B8%D5%BC%D5%B8%D6%82%D5%BA%D6%81%D5%AB%D5%A1%D5%B6-%D5%B9%D5%AF%D5%A1%D5%9E
|
Կատեգորիա: Թատրոն |
Դիտումներ: 840 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|