Հուլիսի 21-ին Հայաստանում ռուսական գիտության ու մշակույթի «Ռուսհամագործակցություն» կենտրոնում կբացվի ՌԴ քաղաքացի, նկարչուհի Աշխեն Դուրգարյանի (Աչիկ) ցուցահանդեսը: «Ձոն կյանքին» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվի 26 աշխատանք:
Կյանքի աստվածային գեղեցկության պարզամիտ, մաքուր և տպավորիչ ընկալում, բարձր հոգևոր արժանիքներ ու ինքնակատարելագործում՝ սա է գրեթե 90 տարին բոլորած այդ իմաստուն, մտավորական կնոջ ստեղծագործության էությունը, հայտնում է Հայաստանում «Ռուսհամագործակցության» մամլո ծառայությունը: