Գլխավոր » 2011»Հուլիս»30 »
Երևանում կկազմակերպվի հայկական ծագումով լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ցուցահանդեսը
02:14
Երևանում կկազմակերպվի հայկական ծագումով լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ցուցահանդեսը
Հայաստանն ու Լեհաստանը մտադիր են ակտիվորեն համագործակցել մշակությաին ոլորտում, այստեղ նախատեսվում է անցկացնել մի շարք միջոցառումներ: Ինչպես հուլիսի 28-ին Երևանում ՀՀ նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, երկկողմ համագործակցության շրջանակներում Երևանում կկազմակերպվի հայկական ծագումով լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ցուցահանդեսը:
Լեհաստանի նախագահն ընդգծեց հայ մշակույթի գրավչությունը, որն այժմ էլ ներկա է Լեհաստանում, իսկ հայ համայնքի ներկայացուցիչները նրա կրողներն են հանդիսանում: «Աքսենտովիչն այն ստեղծագործողն էր, որ միշտ շեշտում էր իր կապը Հայաստանի հետ»,-ասել է նա:
Թեոդոր Աքսենտովիչը հայտնի է որպես դիմանկարների հեղինակ և գուցուլների կյանքին անդրադարձած նկարիչ: Աքսենտովիչը ծնվել է 1859թ. մայիսի 13-ին Բրաշի լեհական քաղաքում, հայկական ընտանիքում: 1879-1882թթ. նա սովորել է Մյունխենի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում, 1897թ. հիմնել է կանանց կոնսերվատորիա: 1910թ. դարձել է Ակադեմիայի ռեկտոր, իսկ 1928թ. նա հանդիսանում է Zachеta ընկերության պատվավոր անդամը: Աքսենտովիչը մահացել է 1938թ. օգոստոսի 26-ին Կրակովում: