Գլխավոր » 2011»Հուլիս»15 »
Երևանում տեղի կունենա 2010-2011 սեզոնի «Ռոմեո և Ջուլիետի» վերջին ներկայացումը
13:29
Երևանում տեղի կունենա 2010-2011 սեզոնի «Ռոմեո և Ջուլիետի» վերջին ներկայացումը
Հուլիսի 16-ին Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի թատրոնում տեղի կունենա Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի վերջին ցուցադրությունն այս սեզոնում:
Բալետմայստերն է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Խառատյանը, բեմական հանդերձանքի հեղինակը Աստղիկ Ստեփանյանը, երաժշտական ղեկավար և դիրիժոր ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան, դիրիժորներ՝ Աթանես Առաքելյան, Կարեն Լավչյան և Ռուբեն Ասատրյան:
Բալետի պրեմիերան տեղի է ունեցել 1940թ. հունվարի 11-ին Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնում: Լիբրետոն Ադրիան Պիոտրովսկու, Սերգեյ Պրոկոֆևի, Սերգեյ Ռադլովի և Լեոնիդ Լավրովսկու՝ ըստ Շեքսպիրի համանուն ողբերգության:
2011թ. պետբյուջեից Օպերայի և բալետի թատրոնին հատկացվել էր 45 մլն դրամ «Ռոմեո և Ջուլիետի» բեմադրության համար: