Գլխավոր » 2011»Հուլիս»12 »
«Երաժշտություն և կինո» միջազգային փառատոնին ելույթ կունենա նաև Ջիվան Գասպարյանը
15:50
«Երաժշտություն և կինո» միջազգային փառատոնին ելույթ կունենա նաև Ջիվան Գասպարյանը
Հուլիսի 11-ին, երեկոյան Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում սկսվում է «Երաժշտություն և կինո» միջազգային փառատոնը։ Երեկոն կվարեն Ռուսաստանի ժողովրդական արտիստ Էմանուիլ Վիտորգանը և դերասանուհի, մոդել Անաստասիա Մակեևան։ Նրանք հանրությանը կներկայացնեն միջազգային ժյուրիին, որը գլխավորում է կինոդրամատուրգ, ռեժիսոր և դերասան Ալեքսանդր Ադաբաշյանը։ Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ փառատոնի շրջանակում անցկացվելու է «Հոգու էկոլոգիա» միջազգային կինոֆորումը, որի ժամանակ ներկայացվելու է այս տարվա ռուսական լավագույն ֆիլմերի պանորաման և Բարձր կուրսերի սցենարիստների և ռեժիսորների հատուկ նախագիծը։ Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև կարճամետրաժ դեբյուտային և ուսանողական աշխատանքների միջազգային մրցույթ։ Փառատոնի նախագահն է հայտնի սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան։
Հաղորդված տեղեկատվության համաձայն՝ փառատոնի շրջանակում նախատեսվում է անցկացնել նաև երաժշտական ծրագիր, որի, թերևս, ամենասպասված ելույթներից է Կուստուրիցայի համերգը The No Smokin Orchestra խմբի հետ։
Միջոցառմանը ելույթ կունենա հայտնի ֆրանսիական Nouvelle Vague խումբը, որը համաշխարհային հիթերը կկատարի Ջիվան Գասպարյան դուդուկի ուղեկցությամբ, իսկ երաժշտական մասը կեզրափակի Անտոնիո Գադեսի բալետը՝ «Կարմեն» ներկայացումով։ Աղբյուր`http://politnews.am/29/3314/%C2%AB%D4%B5%D6%80%D5%A1%D5%AA%D5%B7%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D6%87-%D5%AF%D5%AB%D5%B6%D5%B8%C2%BB-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%83%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-%D5%AF%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B6%D5%A1-%D5%B6%D5%A1%D6%87-%D5%8B%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6-%D4%B3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8