Գլխավոր » 2011»Հուլիս»28 »
Երեւանում Սերգեյ Փարաջանովի թանգարանը 20 տարեկան է
15:28
Երեւանում Սերգեյ Փարաջանովի թանգարանը 20 տարեկան է
Երեւանում Սերգեյ Փարաջանովի թանգարանը 20 տարեկան է։ Փարաջանովը երբեք Հայաստանում չի ապրել, սակայն մահվանից հետո իր ողջ գեղարվեստական ժառանգությունը կտակել է պատմական հայրենիքին։ Թանգարանում հավաքված է նրա Թբիլիսիի տան ինտերյերը, ավելի քան 600 գործեր եւ անձնական իրեր։
Փարաջանովն իրենից հետո թողել է «ֆորմատից դուրս» նկարահանված, ինչպես նաեւ մի քանի անավարտ ֆիլմեր եւ սցենարներ, որոնց հիման վրա այդպես էլ ոչինչ չի նկարահանել։ Փարաջանովի թանգարանը Երեւանում ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից մեկն է։
Ինչպես հայտնում է «Վեստին», 2012 թվականին կսկսվեն «Փարաջանով» պայմանական անվամբ ֆիլմի նկարահանումները, որում ռեժիսորի դերը կխաղա ֆրանսահայ դերասան Սերժ Ավետիքյանը, ով անձամբ ճանաչել է Վարպետին։