Նախ ուրախ եմ, որ Արտ ֆեստը ընդլայնվում է, ոչ միայն աշխարհագրորեն, այլև՝ արվեստի նոր տեսակներ ներառելով: Իմ կարծիքով այն արդեն դարձել է մեր մշակութային կյանքի կարևոր մաս: Այն երիտասարդ ստեղծագործողների համար յուրօրինակ հարթակ է և շփման ու ասելիքի հետաքրքիր դաշտ: Ինչ վերաբերում է անցած տարիների արտֆեստյան ընթացքին, ապա պիտի ասեմ, որ ամենակարևորը տեղում չդոփելն է և անընդհատ նորանոր հաջողություններ արձանագրելը: Սա, իհարկե, կազմակերպիչների շնորհիվ է, Էրիկ Բարսեղյանի գլխավորությամբ: Արտ ֆեստի միջոցով մենք սկսում ենք ճանաչել նոր մարդկանց, ովքեր արդեն մուտք են գործում արվեստի դաշտ և նրանցից ոմանք վաղը լինելու են մեր լավ ռեժիսորները, նկարիչներն ու երաժիշտները... Ողջունում եմ:
Հայկ Օրդյան (ռեժիսոր, պրոդյուսեր)
Մայիսի 11-ից հունիսի 11-ը, մայրաքաղաքային և մարզային մշակութային կրթօջախները, անհատ ստեղծագործ երիտասարդները «ԱՐՏ ՖԵՍՏ»-ի շրջանակում կներկայացնեն արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, կերպարվեստ՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն։ Փառատոնը ներկայացուցչական-մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-35 տարիքային սահմանում գտնվող անհատներ և ստեղծագործական խմբեր:
Հայտերի ընդունումը՝ մինչև ապրիլի 11-ը
Մասնակցության հայտը կարող եք ներբեռնել այստեղ.
https://dl.dropboxusercontent.com/u/77917442/ART-FEST%20%20hayt.doc
dl.dropboxusercontent.com
ԱՐՏ ՖԵՍՏ երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին (Հեռ.` 055-67-12-77)
Աղբյուր` Jurnal.am
|